Ոնց ուզում է լինի, 1968 թվին Պրահա ներխուժած խորհրդային զորքերի մեջ հայեր եղել են, այ իրենց պետք է դրամական օգնություն տալ, իսկ ով ուղիղ նշանառությամբ կրակել է չեխերի վրա, ընդհանրապես պարգևատրել:
Կանխատեսվում է, որ հաջորդ տարի օրվա իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։
Գրել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռպապի դեր է ստանձնել եւ ՆԳՆ աշխատակիցների երեխաների համար ամանորյա մանկական ներկայացումների տոմսեր է գնել, որոնց սցենարը պետք է համաձայնեցվեր ոստիկանության հետ։
Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնալուց հետո սահուն ինտեգրվել է Հայաստանի իշխանություններին:
Չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրում էր երգել ու ասմունքել: Դպրոցում սիրված ու հարգված աշակերտ է եղել, բայց չեմ կարող ասել, որ լավ է սովորել:
Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից բռնի իշխանազավթումից հետո Ալավերդիում նոր «պրոցեսներ» են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետ կարգված Դավիթ Ղումաշյանը փորձում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցներին իր կողմը բերել՝ տարբեր առաջարկներ անելով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ «ՀՀ պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր»։
Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, հերթական ինքնահարցազրույցն է արել: Սկզբունքորեն, կարելի էր և անուշադրության մատնել ինչպես այդ ինքնահարցազրույցի փաստը, այնպես էլ եթերից հնչած երկարաշունչ ճառի բովանդակությունը:
Դեկտեմբերի 6-ին ՔՊ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն խզում է Գյումրիում 2021 թվականին` ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքի» հետ կնքած համագործակցությունը եւ դառնում է ընդդիմություն:
Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։
ՆԳՆ-ն ներկայացրել է տեխնիկական բնութագիր. կոնյակները եղել են 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ (12 հատ)։ Գինիները, սակայն, «Զորահ ոսկի» պետք է լինեն եւ պատրաստված լինեն 50% Ոսկեհատ եւ 50% Գառան դմակ խաղողի տեսակներից 2 հատ։
ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի ընթացքում էլեկտրոնային աճուրդ եւ «Գնանշման հարցում» գնման ընթացակարգերով ձեռք է բերել կահույք, խորհրդակցությունների սենյակի կահույք եւ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար փափուկ կահույք։
Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին:
Երեւանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու տարեվերջյան կարեւոր նիստին։ Ինչպես հայտնել ենք, Երեվանի նոր ձեւավորված ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում քննարկելու է համայնքի 2024թ.-ի բյուջեն եւ զարգացման ծրագիրը:
Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում տեղի է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։
Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք:
Քննչական կոմիտեում եւս պատրաստվում են Ամանորին, ինչի առիթով քննչականը գնումներ է կատարել։
Ղուլարյանը 2022 թվականի եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն, որը 2013 թվականին ժառանգություն է ստացել։
Մոտ մեկ տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը՝ պահանջելով 90-ականներին ձեւակերպված գործարքը եւ իրավահարաբերությունները չեղյալ ճանաչել։ Շենքն օտարվել է 90-ականներին, դեռեւս Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ:
Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը: Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա:
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ նրա հարազատները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն, իրենց ընտանիքին պատկանող գույքի վերաբերյալ բացատրություններ տալու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից «դեսանտ» են իջեցվել Գյումրի քաղաքում, որտեղ այսօր կկայանա իշխող ուժի քաղաքական ժողովը, որին ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին:
Հայաստան վերադարձած 32 ռազմագերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց 2 ահաբեկչի՝ Հուսեյն Ախունդովին եւ Ակշին Բաբիրովին, որոնք դատապարտվել էին ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար:
Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, անգամ՝ ոչ բարձրաստիճան, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում եւ համարձակվում են չեզոքություն պահպանել:
Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից: