
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ներքին գործերի նախարարության մոտ ակցիային մասնակցում էր նաեւ Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երեւան եկած մի 70-ամյա մարդ: Նա դիմում էր մարդկանց.
«Երեւանցիներ, կլինիկական մահից դուրս չեկա՞ք։ Հայերը մեռյալ վիճակի մեջ են, մեր գյուղից ավելի շատ մարդ ա մասնակցում ցույցերին, քան Երեւանից։ Միլիոնանոց քաղաքի բա 10 տոկոսը դուրս չգա՞»: Նա վրդովված էր ոստիկանների պահվածքից. «Էս ոստիկանները սրբություններ ունե՞ն, գերեզմաններ ունե՞ն՝ ո՞ւմ են թողնում։ Ամբողջ աշխարհը ծաղրում է հայերին։ Էս ի՞նչ ա կատարվում էս ժողովրդի հետ։
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը։ Ալիեւն ու Էրդողանը եթե կարողանային հայերին ծնկի բերեին՝ ամոթ ինձ։ Զանգել եմ՝ հարցրել, թե որտեղ ա ակցիան, որ գամ։ Ես եկել եմ ինձ վարի տալու համար` սենց ասեմ, որ հասկանան։ Մեր գյուղի 70 տոկոսն էս կապիտուլյանտին ա ընտրել, արա, ասում եմ՝ ձեր գերեզմանները չե՞ք հարգում՝ պապի, տատի գերեզմանները»։