Բաժիններ՝

Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա՝ այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» են անվանել, քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ ՔՊ-ին կոչ անելով էթիկայի հանձնաժողով ստեղծել, իսկ իրավապահ մարմիններին՝ խուլիգանություն հոդվածով գործ նախաձեռնել»։

Փաստենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն հռչակել է «ամենաժողովրդավար եւ արդար իշխանություն», բայց ՔՊ-ականներն այլեւս այնքան են հատել կարմիր գծերը, ու նրանց անթույլատրելի վարքն այնքան է աչք ծակում, որ անգամ նրանց մշտապես աջակցող ամերիկյան կազմակերպություններն ու կառույցները չեն կարողանում աչք փակել դրանց վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս