Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։ Իսկ Փաշինյանն ինքնուրույններին չի սիրում:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։
Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:
Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը:
Թերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից:
Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը մինչեւ վերջ պնդում են իրենց սխալը՝ այն փորձելով ճշտի տեղ ներկայացնել։ Անցած շաբաթվա վերջին Տավուշ՝ Կիրանց էին մեկնել օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները: Տեղում ֆոտոսեսիա էին արել՝ մեկ-երկու բնակչի հետ:
Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։ Կան նաեւ այլ իրավախախտումներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի: Տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը համակարգել է կապի և տիեզերական գործունեությունը, որը, կարծես թե, ձախողվել է:
Պատահական չէ, որ նա իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծում է, թե ինքն է կանգնեցրել Պուտինին։ Իսկ Թրամփն ավելի շատ կողմնակից է ԱՄՆ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու օգտին, բայց մյուս կողմից էլ՝ նախանշում է, որ իր ընտրվելու դեպքում ավելի է սեղմելու տնտեսական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»:
Հիրավի, կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները նման միատարր կառավարման համակարգ ձեւավորելու հարցում, ում օրոք գոնե ֆորմալ առումով գոյություն ունեին Народный контроль կամ ОБХСС կառույցները։
Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի մոդուլային ատոմակայան:
ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարեւոր նշանակության եւ պահպանության ենթակա օբյեկտ չէ, եւ եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է:
Սրբազան պայքար» շարժման առումով նկատելի են կազմակերպչական խնդիրներ։ Գոնե ինձ համար:
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության 2019 թ.-ի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը միանվագ շուրջ 32 մլն դրամ է ծախսել
Բանն այն է, որ չնայած իշխանություններն ու նրանց սատելիտները պնդում են, որ Սրբազան շարժումը մարել է, այնուամենայնիվ, չեն բացառում, որ արտահերթ նիստերը կարող են նոր հավաքների առիթ դառնալ
Տեղի բնակիչները Արփի Դավոյանի լուսանկարներից են միայն տեղեկացել, որ ՔՊ-ականները Կիրանցում են եղել:
Ստացվում է, որ գյուղերը կկորցնեն իրենց եկամտի հիմնական աղբյուրը։
Կան տեղեկություններ՝ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերություն դրսեւորել, այս մարդիկ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց
Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների վերաբերյալ կարծիք չհայտնած Երևանի քաղաքապետի լռությունը իշխանության կոկորդին է կանգնել։
Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին
Խորհրդարանը հաջորդ շաբաթ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի:
Պատերազմից հետո նշված բոլոր համայնքապետերը իշխանության թիրախում էին, սակայն Ռոբերտ Ղուկաայանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում իրավիճակ փոխվեց, Կալավանցուն հաջողվեց լեզու գտնել բոլորի հետ, մեղմացնել նրանց դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։
Հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2024 թ.-ի մարտի 14-ի N 384-Լ որոշման մեջ: Նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ աշնանացան ցորենի սերմնարտադրության ծավալների ավելացման և ցորենի ցանքատարածությունների ընդլայնման միջոցով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ: Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։