Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ դժգոհություն կա հենց ՔՊ-ի ներսում:
Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների բջջային հեռախոսները: Մեր տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները հարայ-հրոցով մտել են բանտախցեր, ջարդել-թափել ամեն ինչ` փնտրել հեռախոսներ եւ առգրավել:
Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետեւից
Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2024 թվականին նվազել է… ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Թափոնների մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում:
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերեւս ամենաառանցքային դրվագը հետեւյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը:
Հրավիրել է «Քաղպայմանագրի» միայն կին պատգամավորներին, ասել-խոսել-ուրախացել-զվարճացել են։
Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո ՔՊ-ն շարունակում է իշխանության ուզուրպացիան: Հիմա փորձում են իրենց կողմը քաշել ավագանու անդամներին, որ քվորում ապահովեն եւ նիստ գումարեն: Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել այստեղ` քաղաքապետի ԺՊ նշանակել պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ որեւէ այլ անձի:
Ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ:
«Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց` ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել:
ՔՊ-ի նախօրեի նիստում, Անդրանիկ Քոչարյանից բացի, «կատոկել» են նաեւ Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար։
Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, թեպետ 2 օր է՝ չենք կարողանում պատասխան ստանալ կոմիտեից։
Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, որ այս օրերին գտնվում է Կոլումբիայում, խիստ կարեւոր աշխատանք է կատարել, որի մասին նախագահականը հաղորդագրություն է տարածել. Հայաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի շրջակա միջավայրի եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այսինքն, ոչ թե օտարերկրյա որեւէ պաշտոնյայի, այլ հենց այն երկրի պաշտոնյաների հետ, որի նախագահն է ինքը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը երեկվանից սկսել է համախոհներ որոնել, որ իր դեմ չքվեարկեն: Բայց ՔՊ-ականները բավականին վճռական են տրամադրված:
Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից: Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ մեր երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին:
ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում:
ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել իշխանության ներսում։ Ոմանք ապշած են միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ստացած ձայներից՝ նա ոչ մի կողմ ձայն չի ստացել՝ 2 տարի արդարադատության փոխնախարար աշխատած, բազային լուրջ գիտելիքներ ունեցող Կիրակոսյանը զրո ձայն է ստացել, մինչդեռ ՔՊ-ում կարծում են, որ նրա եւ մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն անհամեմատելի են։
Քամեր Դարոն Աճեմօղլուն հայկական ծագումով թուրք-ամերիկյան տնտեսագետ է: Ծնվել է 1967-ին, Ստամբուլում:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ինքնին բավական ուշագրավ վերլուծությունների տեղիք է տալիս ոչ միայն ընդհանուր առմամբ վճարված հարկերի, ընկերությունների՝ այդ ցուցակում տեղաշարժի, այլև այն առումով, թե որ ոլորտում ինչպիսի իրավիճակ է:
Ինչպես հայտնի է, 2024թ. առաջին ինն ամիսների տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջին հարկատուն է և, երրորդ եռամսյակի տվյալներով, ավելի քան 30 միլիարդ դրամ հարկով գերազանցել է իր իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Քննչական կոմիտեին հատկացվող բյուջեի նախագիծն էր քննարկվում, եւ նիստին ներկա էր նաեւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը
-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը:
Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ:
Ազգային ժողովը եւ քննչական կոմիտեն գլխիվայր շուռ տված քրեական գործը մնացել է միայն Հովիկ Աղազարյանի որդու ուսերին։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր ձախողումը վստահաբար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի գոյությունն ու կտրուկ անհետացումն է՝ կոռուպցիոն ռիսկերով եւ դրսեւորումներով:
ՔՊ-ում խոսում են, որ Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է, կա՛մ էլ` եթե եղել է միջամտություն, թաքցրել է այդ փաստը, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է
Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:
Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: