Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դեսպանների հերթական ռոտացիան տեղի ունեցավ. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հետ կանչվեց Իտալիայից եւ գործուղվեց Եվրոպայի ամենահետամնաց երկրներից մեկը` Բուլղարիա: Նրա փոխարեն նշանակվեց Փաշինյանի «լյուբիմչիկ» Վլադիմիր Կարապետյանը։ Դիվանագիտական շրջանակներում չարախնդում են, որ «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»:

Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահականում աշխատած, կրթությամբ արեւելագետ Համբարձումյանը 2018-ին արագ ճամբարափոխ եղավ` նշանակվելով Փաշինյանի կառավարության արտաքին կապերի վարչության պետ, իսկ 2020-ին՝ Իտալիայում ՀՀ դեսպան: Ասում են՝ նա աջակցել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական վարույթներին եւ անգամ որդեգրումների գործով է փորձել ամեն ինչ անել, որ «միշիկական» հետքը հաստատվի:

Մասնավորապես՝ Ֆլորենցիայում Մինասյանի հյուրանոցի փաստը, մեր տեղեկություններով, նրա օգնությամբ է բացահայտվել: Բայց, ինչպես տեսնում ենք, սա առաջին դեպքը չէ, որ ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031