Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ Ալբերտ Սարգսյանին մեղադ­րանք է առաջադրվել:

«Նա 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իրաց­նելու նպատակով իր ծանոթ Դավիթ Քեշիշյանի օժանդակությամբ գունա­վոր պատճենահանող սարքի և այլ նյութերի միջոցով պատրաստել է ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ, փորձել իրացնել, սակայն իրավապահները բացահայտել են:

Ալբերտ Սարգս­յանին մեղադրանք է առաջադրված խարդախության, կեղծ փողեր կամ ար­ժեթղթեր պատրաստելու, փաստաթղթեր, դրոշմներ կեղծելու հատկանիշնե­րով և վերջինիս նկատմամբ խափան­ման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Դավիթ Քեշիշյանին մեղադրանք են առաջադրել կեղծ փողեր կամ ար­ժեթղթեր պատրաստելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտր­վել երկրից ստորագրությամբ չբացակայելու մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս