Բազմաբնակարան շենքերին նորություն է սպասվում. կոդավորման փուլ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի հոկտեմբերին ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով բազմաբնակարանային շենքերի գողությունների մտահոգիչ ցուցանիշներին, առաջարկել էր Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին` քննարկել եւ գործուն քայլեր ձեռնարկել Երեւանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Եվ ահա ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը կարծես թե աչքաթող չի արվել: Մասնավորապես

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ այս օրերին Երեւանում շենքերի մուտքերի դռները հատուկ գաղտնաբառով փականներ են տեղադրվում եւ քաղաքացիներին հայտնում են, որ այս քայլին գնում են` քաղաքացիների անվտանգությունը քիչ թե շատ ապահովելու համար:

Նման գործընթաց սկսվել է քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միայն թե դեռ հստակ պարզ չէ՝ քաղաքապետարանը, թաղապետարաններն ու համատիրությունները այս աշխատանքներն իրականացնելիս որքա՞ն ատկատ են անում, իսկ որ նրանք անում են, փաստ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031