«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործը, իսկ դրանից առաջ՝ կալանքի քննությունները ձեռքից ձեռք են անցնում․ ոչ մի դատավոր չի ուզում մասնակից դառնալ նախկին նախագահին, նախկին Պնախարարին, նախկին փոխվարչապետին դատելու գործընթացին։
«Իրատես» թերթը գրում է. «Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բեւեռներով կուլիսային քննարկումների եւ խմորումների աշխույժ փուլում են։
«Իրատես» թերթը գրում է. «7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլեւ դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորն այս օրերին շտապում են Արցախ։ Մայիսի 7-ին Արցախում սկսվում է ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովը, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ, իսկ արդեն մեկ տարի խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը այնքան է սերտաճել նոր իշխանություններին, որ բացի իր հարցերը լուծելուց, զբաղված է իշխանությունների եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների կարգավորմամբ:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահական տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել: Ավելին, այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը տեղի է ունենալու Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։
Երեկ մենք անդրադարձել էինք Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի հրաժարականին և նշել, որ Առաքելյանն ազատվել է քաղաքապետի հետ ունեցած տարաձայնության պատճառով։
Վերջերս հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ Գուլյանը ՔՊ-ի, այսինքն՝ իշխանության թեկնածուն է:
«Ժամանակ»-ի՝ ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և այն յուրայիններով համալրելու համար:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ:
Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, եւ ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։
Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ոլորտում։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:
Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։
Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել էին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարության առաջ բարձրացնել ԵՏՄ-ում գործող մաքսատուրքերի համեմատ ավելի ցածր մաքսային վճարներով Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելու արտոնյալ ժամկետի երկարաձգման հարցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մաքրուհիների կրճատումից հետո ԱԺ աշխատակիցները տագնապով սպասում են, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասաց․
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաեւ ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, որոշ տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում՝ որպես խմբագիր։ Անի Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում։
«Փաստ» թերթը գրում է. «Բավականին ինտրիգային եւ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մարզերում. գործող իշխանություններն ամբողջությամբ կիրառում են հանրապետականների հին, փորձված մեթոդները։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումարին ընդառաջ պատրաստվում է քարոզարշավ անցկացնել, բայց ներկուսակցական մակարդակում: Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կարող է գնալ իշխանությունների հետ կոշտ դիմակայության: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք թույլ չեն տալու, որ իշխանությունը իրենց կուլ տա:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից:
«Իրատես» թերթը գրում է. «Ի պաշտպանություն Հայաստան-Արցախ դաշինքի կյանքի կոչման՝ ՀՅԴ-ն Արցախում ստորագրահավաք կնախաձեռնի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ կուսակցությունը մայիսի 7-ին նախատեսում է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» թեմայով ֆորում հրավիրել.
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է հղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատելը բավական դժվար է: