
Մանրամասներ` Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ վարչապետը 3 ժամանոց փակ գաղտնի հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեեւ պաշտոնապես հայտարարվեց, որ խոսվել է Ամուլսարի, ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, ԵՏՄ համաժողովի, ներքաղաքական հարցերի եւ ՍԴ նախագահի ապագայի մասին, այնուամենայնիվ, այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել թերթին:
Նախ տեղեկացանք, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա համար 2 ժամ նախատեսված նիստը 3 ժամից ավել է տեւել:
Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու, եւ պատգամավորները պետք է խորը ուսումնասիրեն խնդիրը, համախմբվեն ու միասնական տեսակետ հայտնեն:
Այս մասով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ կաշխատի: Իսկ Հրայր Թովմասյանի մասով կարծիքներ են հնչել, որ նա շուտով հրաժարական կտա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: