Որքան գումար է վերադարձվել պետությանը․ այս տարի թիվն աննախադեպ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո լայն թափով սկսվեց պետությանը հասցված վնասների վերադարձման գործընթաց, եւ նախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալները, դրա ապացույցն են:

Նախ նշենք, որ անցած հինգ տարիների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 միլիարդ 100 միլիոն դրամի նյութական վնաս, կալանք է դրվել 457.300.000 դրամի գույքի վրա: Սակայն եթե 2018թ. առաջին կիսամյակում վերականգնվել է ընդամենը 191.647.375 դրամ, ապա՝ 2018թ. երկրորդ կիսամյակում՝ արդեն 1.130.123.245 դրամ, իսկ 2019թ. ինն ամիսներին՝ արդեն 3.601.099.568 դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս