Միրզոյան-Զեյնալյան դուետը «կոնտր ուդառ» է հասցրել Թորոսյանին. Վերջինս նոր քայլեր է մտածում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» հակասությունները սրվում են. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը՝ Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն:
Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտր ուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով:
Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, եւ ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց: Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։
Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված: Բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում էլի կփորձի մասնավորեցնել կենտրոնը, իսկ եթե չստացվի, կփոխի պրոֆիլը եւ տնօրենին, կկրճատի բյուջեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: