Նախապես որոշել էին, որ արտահերթերի սեզոնը բացելու են հուլիսից. Ինչով է պայմանավորված այս հրատապությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ին, հավանաբար 12.00-ին խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի։ Նախապես որոշել էին, որ արտահերթերի սեզոնը բացելու են հուլիսից, եւ երկուշաբթի օրվա արտահերթի մասին երեկ ուշ երեկոյան ՔՊ-ականների մեծ մասն անգամ տեղյակ չէր, եւ պնդում էին, որ չկա նման բան։

Թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, եւ ինչ նախագծեր են փորձելու արագ դակել, ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին հերթական նիստից 10 հարց է մնացել, որոնք չքննեցին բյուջեի կատարողականի երկարատեւ քննարկումների եւ հերթական նստաշրջանն ավարտվելու պատճառով։ Հիմա որոշել են օրակարգը, այսպես ասած, սպառել, որպեսզի հուլիսին անցնեն խնդրահարույց նախագծերին։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ էլ չհասցրին ընտրել, իսկ թեկնածուն ընդդիմության ներկայացրած Անահիտ Սարգսյանն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930