«Երեկ ՀԾԿՀ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները, մինչեւ պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի՝ ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։
Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից` հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել։
Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ` ԱԺ նախագահ, փոխնախագահ, ԱԽ քարտուղար, Նիկոլ Փաշինյան։
Նախընտրական թիմում Փաշինյանը հենվում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եւ մամուլի հարցերով պատասխանատու Վահագն Ալեքսանյանի վրա, իսկ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի վրա։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա է ստեղծում, իր ընտանիքի անդամները մտերմանում են գողականների եւ հեղինակությունների ընտանիքների հետ։ Նախօրեին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարովի ընթրիքին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու կինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են «Նայեք աղջիկներ» խանութը։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ […]
Սա ժամանակի սղության հետեւա՞նք է, թե՞ կրթական «ռեֆորմների» վերջնական արդյունքը՝ դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ. բողոքում սխալներն ավելի շատ են, քան բովանդակային փաստարկները։
Արագածոտնի թեմի ութ հոգեւորականների եւ Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան սպասավորների երեկ կանչել էին Քննչական կոմիտե։ Որոշ հոգեւորականների էլ կանչելու են այսօր՝ նոյեմբեր 14-ին։
Գլխավոր շտաբի նախկին պետ Արթուր Դավթյանը, պարզվում է՝ ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ:
Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է «Սպանություն», «Խարդախություն» եւ «Հանցավոր համայնքի կազմակերպում» հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց էր ընտրել կալանքը։
Որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, ու Նիկոլ Փաշինյանն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, իսկ իշխող ֆրակցիան էլ, իրենցից մեկի բնորոշմամբ` ուսապարկերի հավաքածու է, հայտնի է վաղուց:
Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը:
Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ»
Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ:
Փաստաբանների փոխանցմամբ, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։
Հիմա մեծ ռիսկ կա, որ այս «շուստրիությունները» կարող են բացահայտվել:
Այս երևույթի առանձնահատկությունը ոչ միայն տվյալների արտահոսքի հաճախականությունն ու ծավալն է, այլև այն, որ անձնական կյանքի խախտումները դարձել են հանրային կյանքի մի մաս, այդ թվում՝ տեղեկատվական հարթակներում, ավելին՝ նույնիսկ քաղաքական պայքարի գործիք
Եվ Երեւանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ ՔՊ-ում են խոսում
Նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Արևմուտքում են սկսել «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից:
Չնայած Հովհաննավանքում ֆեյք պատարագները ձախողվեցին, երկրորդ կիրակի օրն ավելի քիչ մարդ կար, քան նախորդ կիրակի, ընդ որում մեծ մասը՝ ՔՊ-ականներ, «պղծության» երկրորդ արարից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի էլ Թալինի Սբ Աստվածածին եկեղեցում է պատարագի մասնակցելու՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ:
Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»: Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։
Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող, Ադրբեջանին պատկանող հողերի մասին պաշտոնյաների արած հայտարարությունների մասին լրագրողների հարցերին, ասել է․ «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ երեւում է, էդտեղ տհենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Առավոտը» ստացել է հոկտեմբերի 16-ի որոշումը՝ «Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին»։ Գործն առնչվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործին, որում որպես երրորդ անձ է ներգրավված «Առավոտ Օրաթերթ» Սահմանափակ պատասխանատվության ընկերությունը։
Սամվել Կարապետյանի նկատմամբ վրեժխնդրությունից դրդված՝ իշխանությունները թույլ չեն տալիս, որ շարքային քաղաքացիների համար հոսանքի գինն իջնի․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, պարզվեց՝ մերժել է սակագինը նվազեցնելու «Տաշիր կապիտալ» ընկերությունների առաջարկը
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը՝ ՔՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով, լուրջ ռիսկեր է պարունակում. ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի: Օրինակները տասնյակից ավելի են:
Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին sms-ով ազատեց աշխատանքից՝ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո»:
Այս իրավիճակի ֆոնին ուշագրավ է, որ նույն ՔՊ իշխանությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեց այն դեպքում, երբ որեւէ փաստաթղթի տակ նա չէր ստորագրել, իսկ, ահա, նախարարի ստորագրությունը առայժմ որեւէ իրավական հետեւանք չի առաջացրել, եւ անհասկանալի է մնում հարցը. երկու ընկերուհիներով` ռեկտորը եւ նախարարը, իրականում ինչո՞ւ են բուհի միջոցները բանկ դրել ու եկամուտ գեներացրել»։
Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով: Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։
Անցյալ շաբաթ ՀՀ իշխանությունը հերթական անգամ իր դատարկամտությունը ցուցադրելով՝ իշխանական քարոզչամեքենայի ողջ հզորությամբ «ավետեց», թե Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, ծով ու ցամաք կտրելով՝ պատրաստվում է ցորեն ներմուծել Հայաստան։
Բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումից հետո առյուծ կտրած ՔՊ-ականները, որոնք, բերանները բացած, անպարկեշտ ու վիրավորական հայտարարություններ էին շաղ տալիս Կարապետյանի հասցեին, դատարանում կատու են դարձել` «զադնի դրել» իրենց խրոխտ մտքերից եւ իշխանությանը բնորոշ «կռուտիտի» մաստեր-կլասներ են ցուցադրել, թե Կարապետյանին չէին հասցեագրված իրենց խոսքերը, վերացական էին եւ այլն, եւ այլն։