Ավագանու նիստի օրակարգի նախագծի քննարկմանը 35 դեմ 24 կողմ հարաբերակցությամբ չընդունվեց բոլոր չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնելու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների առաջարկությունը։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին պատասխանելով այս հարցերին, նախ ասաց՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի անօրինական հարձակմանն Իրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, տվեց օրինական պատասխան։
Իրանը չի ողջունում էսկալացիան տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելի ռեժիմն արկածախնդրություն է փնտրում, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի «անհապաղ, ավելի ուժեղ և ավելի ընդգրկուն», երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Շոլցն այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 12-ից։
Նշվում է, որ շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
«Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները։
Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ:
Ապրիլի 15-ին ժամը 17:15-ին վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար:
ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին, որ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժեն։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ:
Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լ/վրկ ջրաքանակ:
Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000–ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը: Այսինքն, ցանկացած օտարերկրացի, որը ցանկանում է մեկնել Վրաստան՝ անկախ այցի նպատակից, անպայման պետք է ունենա նշյալ ապահովագրությունը: Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք […]
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար:
Հունական «Kathimerini» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայից դեպի հունական կղզիներ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է:
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը բաժանվել է սիրելիից՝ 43-ամյա դերասանուհի Ֆաթիմա Ֆլորեսից. այս մասին հայտնել է նախագահը՝ մանրամասնելով, որ բաժանման պատճառը երկուսի աշխտանքային ծանրաբեռնված գրաֆիկն է, գրում է Daily Mail-ը:
Սամվել Վարդանյանն ու ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն առերեսվել են. Ռուբեն Մելիքյան
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայել մեկնելուց։ Այս մասին ասվում է նախարարության «X»-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության էին ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին տարվել AntiFake.am-ի 2 աշխատակիցներ: Նրանց նկատմամբ վարչական արձանագրություն էր կազմվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի (ՎԻՎՕ) 172.2 հոդվածով: Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ նրանք վարչական ձերբակալության էին ենթարկվել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանի լուսանկարները՝ «Փնտրվում է ՄԻՊ» վերտառությամբ, կանգառներում, […]
Միացյալ Նահանգների վարչակազմը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնության ձեռքբերմանը, որը կհանգեցնի պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման կողմից պատանդների ազատ արձակմանը և կկանխի հակամարտության սրումը:
«Մինչև այդ զեկույցը, մենք բազմիցս ասել ենք, որ Ալավերդիում տեղի ունեցածը ժողովրդավարության տապալում էր, բռնազավթում էր համայնքի՝ ոստիկանապետության օրոք Ալավերդիում տեղի ունեցավ համայնքի բռնազավթում։
Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման շրջանակ ստեղծելու հարցը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը։