Հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրենի, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի վրա. Վահագն Չախալյան

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փաստաբանի միջոցով շտապ հայտարարությամբ է հանդես եկել:

«Իմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:

Մասնավորապես՝ այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս եւ ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետեւանքներից:

Միեւնույն ժամանակ, գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է:

Գիտակցելով վերոնշյալը եւ չխորանալով մանրամասների մեջ՝ հրապարակային հայտարարում եմ՝

Հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:

Հարգանքներով՝ Վահագն Չախալյան

«Նուբարաշեն» ՔԿՀ 12.12.2025»,- գրել է Վահագն Չախալյանը:

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով նախորդ դատական նիստի ժամանակ Վահագան Չախալյանը դիմելով մեղադրող դատախազներին ասել էր` եթե այդքան «դուխ» ունեն, կարող են գնալ և Նիկոլ Փաշինյանին ձերբակալել:

Տեսանյութեր

Լրահոս