ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Ադրբեջանի համար 907-րդ հոդվածն ամբողջությամբ չեղարկելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել 907-րդ հոդվածն ամբողջությամբ չեղարկելու մասին օրինագիծը։ Այն կոչվում է «Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումը չեղարկելու մասին օրինագիծը»։ Այն ներկայացրել է ԱՄՆ ներկայացուցիչ Աննա Պաուլինա Լունան։

Ըստ ուղղման՝ ԱՄՆ նախագահը չի կարող օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, եթե Կոնգրեսին չտեղեկացնի, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումը և ուժի կիրառման այլ միջոցները վերացնելու համար։

Ուղղման չեղարկման մասին հայտարարվել է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031