Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնացի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչներին՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի գրասնեյակը։
Նախագահ Լուկաշենկոն շնորհավորել է Քոուլին Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց նշանակվելու կապակցությամբ։
«Ջոն, շնորհավորում եմ Ձեզ նոր նշանակման կապակցությամբ։ Դուք այժմ մեր բարձրագույն պաշտոնյան եք Բելառուսի հարցերով։ Փոխանցեք Թրամփին, որ մենք պետք է ինչ-որ բան անենք այս առնչությամբ։
Եվ մենք կանենք դա։ Մենք շատ հարցեր ունենք։ Աշխարհը շատ արագ է փոխվում, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք մենք Ձեզ հետ պետք է քննարկենք։ Եվ, գուցե, նույնիսկ լուծենք որոշ հարցեր», – նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։



