Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հայտնում է՝ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար:
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։
