Գերմանիան շաբաթներ շարունակ պնդում էր, որ արտահանման լրացուցիչ սահմանափակումներ սահմանվեն երկակի նշանակության ապրանքների վրա՝ խոչընդոտելու Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությունը։
Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակ ստանալ արդեն «մինչև շաբաթվա վերջը»: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մարկ Ուորներն ապրիլի 21-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում։
«Վարժանքների ընթացքում անձնակազմերը հաջողությամբ կատարել են «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային կայանքը մարտական պատրաստության բերելու, հայտնաբերված պայմանական հակառակորդի օդային թիրախները վնասազերծելու առաջադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տավուշի գյուղերն Ադրբեջանին տալով’ Թուրքիային էլ տալու են Հայաստանին ճնշելու գործիքներ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ապրիլի 27-30-ին գործուղվում է Սաուդյան Արաբիա՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։
Դեսպանը կարծում է, որ ժողովուրդներն իրավունք չունեն մոռացության մատնելու իրենց պապերի ու նախապապերի սխրանքը։ Նա ընդգծեց` նրանք, ովքեր չեն ցանկանում հիշել իրենց պատմությունը, դատապարտված են սխալների կրկնության։
Տավուշի դեպքերը դառնալու են հայոց պատմության ամենավտանգավոր դեպքերը. թուրքագետ
Թուրքիայի պատմության առանցքը հայատյացությունն է. պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյան
Չկա արգելակ Թուրքիայի նախապայմաններին. սա մինի կապիտուլյացիոն գործողություն է. Ռուբեն Մելքոնյան
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան։ Այս մասին տեղեկացնում է«Ազատությունը»։
Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես Խեյրիմլի կոչվող նախկին գյուղը կոչում էին Խըրմուլու, Խըրըմլու ձևերով։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր:
#ՀԻՄԱ. «Թուրքայի պատմություն. 100-ամյա պետության քաղաքական ուրվագծերը 1923-2023» գրքի շնորհանդեսը
Ամեն ինչ կախված է հանրային ճնշումներից. ոչ թե միայն Տավուշի ճանապարհը պիտի փակ լիներ, այլև Սյունիքը
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 126.62 դրամով և կազմել 29948.73 դրամ:
Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։
«Նովայա գազետա Եվրոպա» ռուսական ընդդիմադիր պարբերականի փոխանցմամբ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակը լիարժեք ապաքինում չի ենթադրում, և Կրեմլը, հավանաբար, արդեն որոշել է, թե ով կնշանակվի նրա իրավահաջորդի պաշտոնում:
Ինձ վաղը Երևան քննչական են կանչել. Միհրան Մախսուդյան
Ապրիլի 19-ին Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ Բաքվի բանտում պահվող Վարդանյանը հացադուլ է հայտարարել։
Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսի ժամանակ։
48 ժամը լրացավ. Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ. Միհրան Պողոսյանի կոչը
Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:
Չինաստանի Գուանդուն նահանգում իշխանությունները 110 000 մարդու են տարհանել հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների պատճառով։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 4 մարդ է զոհվել, 10 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերին ՌԴ դերակատարմանը․
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աննա Կարապետյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար:
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է»։
Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: