Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը:
Բաքվում տեղի ունեցող «դատավարության» շրջանակներում, Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրիկա Քարը ծառայողական գրագրությամբ հրահանգել է անընդհատ աղալ-մանրացնել և այրել գործակալության Վաշինգտոնի կենտրոնակայանում եղած պաշտոնական թղթե արխիվները:
Մարտի 11-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերագրվող գործի քննությունը։
Եթե կարողանանք համոզել Ռուսաստանին հրադադար հաստատել, հիանալի կլինի:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել են, որ երբ Կիևը համաձայնեց լիարժեք ժամանակավոր զինադադարին, այժմ պատերազմը դադարեցնելու համար պատասխանատվությունը ստանձնում է Ռուսաստանը, հայտնում է CNN-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամենայնի, հետ է կանգնել ավելի վաղ հայտարարված կանադական մետաղների մաքսատուրքերը կրկնապատկելու մասին իր խոստումից, որոնք այսօր ցնցել են շուկաները, հայտնում է NBC News-ը։
Թեմիկ Խալափյանը ելույթի ընթացքում պատմել է, որ Նիկոլ Փաշինյանին լավ է ճանաչում, և ժամանակին, երբ նա ազատազրկվել էր և «Կոշի» գաղութում էր իր պատիժը կրում, նրան հաճախ էին ծեծում: Փաշինյանը զանգում էր նաև (Փաշինյանն այդ օրերին շատերին է զանգել,-հեղ.) Թեմիկ Խալափյանին, վերջինս էլ, որպես իրավապաշտպան, օգնում էր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել հրադադարի մասին համաձայնագրի մանրամասները արդեն այս շաբաթ:
Մարտի 9-ից քամին անապատային փոշի է բերում Վրաստան, և այդ գործընթացը կշարունակվի ևս մի քանի օր։ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վարչության պետի տեղակալ Նոե Մեգրելիշվիլին վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ անապատային փոշու հետևանքով օդում պինդ մասնիկների քանակն ավելացել է, որոշ դեպքերում երկու անգամ գերազանցում է բավարար նորմայից։ Մասնագետի […]
«Tesla»-ի և «SpaceX»-ի սեփականատեր Իլոն Մասկը մեկ օրում 29 մլրդ դոլար է կորցրել, երբ «Tesla»-ի բաժնետոմսերի գները նվազել են 15,4%-ով: Այս մասին են վկայում «Bloomberg Billionaires Index»-ի (BBI) տվյալները։
Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։
2024 թվականին աշխարհի միայն յոթ երկիր է համապատասխանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված օդի որակի չափանիշներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով շվեյցարական IQAir ընկերության մոնիթորինգի տվյալները։
Այսօր Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կողմերը հաստատում են, որ առաջիկայում Ուկրաինան և ԱՄՆ-ն կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը․
Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում երկրի 26 նահանգներում անցկացրել է տնտեսության վերաբերյալ սոցհարցում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ և նրանք պատասխանել են, թե «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը» հարցին։
Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Տարիներ շարունակ մեզ ճղում էինք, որ Հայաստանի համար «արևմտյան» ուղի մաքուր ձևով գոյություն չունի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
Ռուբեն Վարդանյանն իր համար ամենագլխավոր կերպարներից մեկն է, ով ոչ միայն հաջողակ գործարար է, այլ նաև մարդ, որ ունի բազմաթիվ կապեր տարբեր տարբեր կենտրոններում։
Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին Սաուդյան Արաբիայում ամերիկյան կողմի բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ադրբեջանի իշխանություններն արդեն պաշտոնապես հաստատել են, որ մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։
Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Առավել հավանական եմ համարում, որ նախաձեռնությունն իրենը լինի, այլ ոչ թուրքական կողմինը։ Չեմ հիշում դեպք (շնորհակալ կլինեմ), որ որևէ իրադարձության համատեքստից դուրս Հայաստան ժամանեն որևէ երկրի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հարցազրույց վերցնեն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին՝ դրանք անվանելով բեկումնային։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող բոլոր մեխանիզմներն, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք գործում են ՄԱԿ-ի համակարգից դուրս, ցավոք, բավարար չեն և չեն երաշխավորում մեզ աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների կանխարգելում, կառավարում կամ դադարեցում։ Այդ մասին հնդկական WION պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։ Նախարարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Մենք պետք է պահենք Սյունիքը. ոչ ոք մեր երկրին տիրություն չի կարող անել՝ մեզանից բացի, իսկ դրան հակառակ՝ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում, խոսում է Խաղաղության խաչմերուկի մասին, ինչն իրականում քողարկված ձևով Մեղրիով Ադրբեջանին Թուրքիայի հետ կապելու ծրագիր է։ Պետք է մտոք կույր լինել սա չհասկանալու համար,- ասաց Հարությունյանը՝ հավելելով,- Հայրենի իշխանությունը դարձել է Հայաստանի դեմ նոր սպառնալիքների աղբյուր, հետևապես, եթե ուզում եք արտաքին սպառնալիքները չեզոքացնել, չեզոքացրեք Փաշինյանի իշխանությունը»։
Այս պահին Հայաստանը բավականին դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։Այդ մասին հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։