Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շտաբային առաջին ամենամյա բանակցություններ են տեղի ունեցել անցյալ շաբաթ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Մայիսի 9-ին կայանալիք շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա խոսել է միջոցառմանը հրավիրված երկրների ղեկավարների մասին։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով մայիսի 10-ին Ալմաթիում տեղի ունենալիք հայ-ադրբեջանական բանակցություններին, զգուշավոր լավատեսություն է հայտնել դրանց արդյունքների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանը հասկանում է միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը և հույս ունի մաս կազմել այդ ծրագրերին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
Առջևում ոստիկանական զորքեր կան. եթե որևէ մեկը սադրեց, իշխանությունների ներդրած անձն է. Սրբազան
Արթուր Գևորգյանը հիշեցրեց՝ 2018 թվականին այսօր գործող իշխանությունը հայտարարում էր, որ իրենց կատարած քայլն «ուղղված է անցյալի սխալներն ուղղելուն, թալանված գումարները հետ բերելուն, օլիգարխներին կալանավորելուն», մինչդեռ այսօրվա շարժումը սոցիալական պատասխանատվության շարժում է՝ ինքնության, գոյության պահպանման շարժում է։ Այս պահին հայ ազգը սեփական ինքնության ու պետության հետագայի հետ կապված պատասխանատվություն է վերցնում իր վրա։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան լավ անօդաչու թռչող սարքեր է արտադրում, և ԵՄ-ն կարող է սովորել դրանից, բայց միևնույն ժամանակ Եվրամիությունն ունի հնարավորություններ, որոնք կարող են ներդրվել Ուկրաինայում։
Փաստաթղթի գործողությունը տարածվում է միայն մոնիթորինգի պետական համակարգերի տվյալների վրա և չի վերաբերում այն տեղեկատվությանը, որն ստացվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների արդյունաբերական հարթակներից։
Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ն Իրանի Սպահան քաղաքում։
Մենք հայրենիք ունենք փրկելու. գոյության խնդիր է արդեն. Արցախում նահատակված Հայկազ Մկրտչյանի մայր
Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Հունգարիայի միջև լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած են, որ վաղուց արդեն ժամանակն է դեսպանություններ բացել երկու երկրներում:
Ոստիկանական մեքենաների աննախադեպ քանակ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում
Նա նաև ընդգծել է, որ խաղաղության գործոնը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար։
Բագրատ սրբազանը հասցնում է ողջունել բոլորին Սևան-Երևան ճանապարհի երկու կողմերում
Ճանապարհի մյուս կողմից քաղաքացիները հայկական եռագույնով ողջունում են երթի մասնակիցներին
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
Եվրահանձնակատարը նաև հայտարարել է, որ մտադիր է 2025 թվականին արկերի տարեկան արտադրությունը հասցնել մինչև 2 միլիոնի և շարունակել արտադրության ընդլայնումը։
Անկասկած է, եկել է հանձնարարությունը Վաշինգտոնից: Հարցն այն է, թե ինչո՞ւ: Հնարավոր պատասխանները կարող են լինել շատ: Իսկ դրանց մեջ կարո՞ղ է լինել այն, որ Վաշինգտոնն այդ կերպ արտահայտում է իր դժգոհությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացից, որը, եթե ունենա հաջողություն, կբերի Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության:
Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, եկել է միանալու երթին
Կիրանցի այն տունը, ուր մեզ հիմա հյուրընկալել են, անցնելու է Ադրբեջանին. Անի Գևորգյան
Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:
Սի Ծինփինի եվրոպական շրջագայությունը կտևի մինչև մայիսի 10։
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած ու ամեն օր ավելի մեծ ընդգրկում ստացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օբյեկտիվորեն շատերը համեմատում են 2018 թվականի իշխանափոխությանը հանգեցրած շարժման հետ։
Արդարություն և հաղթանակ՝ նաև Արցախի համար. Դադիվանքի վանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացավ Սրբազանին
Մեր հեռախոսները լսսում են. շատ ուրախ եմ, որ լսում են, որովհետև կրթվում են. Բագրատ Սրբազան
Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հանել. ամեն ինչ լավ է լինելու. Դավիթ Ամալյան, Արամո
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թեև երեք օր առաջ Տավուշից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակունքներում կանգնած է հայ հոգևորականությունը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են աջակցություն հայտնել շարժմանը՝ չհասկանալով, որ դրանով պարզապես վնասում են շարժմանը։