Բաժիններ՝

Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել դիվանագետներին չմեկնել ալ-Ուդեյդ ավիաբազա

Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր բոլոր աշխատակիցներին խուսափել ալ-Ուդեյդի ավիաբազայի տարածք այցելելուց և ավելի զգույշ լինել երկրի ներսում ճանապարհորդելիս։

«Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը՝ Դոհայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր անձնակազմին ցուցաբերել առավել զգուշություն և սահմանափակել ոչ էական ուղևորությունները դեպի ալ-Ուդեյդ ավիաբազա: Մենք խորհուրդ ենք տալիս Կատարում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անել նույնը: Կատարում ԱՄՆ առաքելությունը շարունակում է հետևել իրավիճակին»,-ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ դեսպանատան գործունեությունը անփոփոխ է, իսկ հյուպատոսական ծառայությունները շարունակում են աշխատանքը բնականոն հունով։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել իր աշխատակիցներին և Թագավորությունում գտնվող ամերիկացիներին զերծ մնալ ռազմական օբյեկտներ այցելելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031