ՀԱՄԱՍ-ը ողջունում է Գազայի հատվածի կառավարման անցումային պաղեստինյան կոմիտեի ստեղծումը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ողջունում է Գազայի հատվածի գործերի կառավարման անցումային պաղեստինյան կոմիտե ստեղծելու մասին հայտարարությունը և այն կարևոր քայլ է համարում հրադադարի ռեժիմի ամրապնդման ճանապարհին: Այս մասին հայտարարել է շարժման ղեկավարության ներկայացուցիչ Բասեմ Նայիմը։
«Գազայի գործերի կառավարման անցումային պաղեստինյան կոմիտե ստեղծելու մասին հայտարարությունը կարևոր քայլ է հրադադարի ռեժիմի ամրապնդման և պատերազմի վերադարձը կանխելու ճանապարհին», – Նայիմի խոսքը մեջբերվում է շարժման հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը նաև հույս է հայտնել, որ կոմիտեն մեկնակետ կդառնա պաղեստինցիների միջև պառակտումը դադարեցնելու համար և կհանգեցնի ժողովրդական միասնության կառավարության ստեղծման։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագանց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ անկլավում տեխնոկրատ պաղեստինյան վարչակազմի ստեղծմամբ։
