Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել . «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստին» հասած տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ–ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել:  Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,– ասաց Սարգսյանը:

Ո՞րն է Դավիթ Սեդրակյանի հեռացման պատճառը, հարցին ի պատասխան Կադաստրի պետն ասաց. «Պատճառը չգիտեմ, գրել է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում պատգամավոր առաջադրվել, սակայն թերևս իշխանության ճնշումների ներքո հետ կանգնեց որոշումից:  Դավիթ Սեդրակյանի դիմումը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մարտին Սարգսյանի ներկայացմամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս