«Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքայի վրա ծավալուն հարձակումը նախատեսվում է սկսել 2017թ. ապրիլին, հայտնել են ԱՄՆի աջակցությամբ գործող Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։ ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել են, որ քուրդ և արաբ աշխարհազորայիններին հաջողվել է ԻՊի գրոհայիններից գրեթե ամբողջությամբ հետ գրավել Ռաքքայի մատույցների Ալ Քարմա քաղաքը, ինչը դիտարկվում է որպես […]
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) աշխատակիցներն սկսել են ձերբակալել Մինսկի Հոկտեմբերյան հրապարակ եկող քաղաքացիներին, որոնք պահանջում են ազատ արձակել մարտի 25-ի բողոքի գործողության՝ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված անձանց:
Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող «Անսար Ալլահ» (հոուշիներ) խմբավորման հսկողության տակ գտնվող Սանայի անվտանգության դատարանը «պետական դավաճանության համար» մահապատժի է դատապարտել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
«Եթե էլիտան խավարամիտներից է բաղկացած, ինչպես Հայաստանում, և ինչպես նրանք, ովքեր պատրաստվում են գալ իշխանության, որոնք հիմնականում էլի խավարամիտ են, երկրի վիճակն այսպիսին է…»:
Ընտրություններից հետո աշխատանքի կարգախոսը լինելու է հետևյալը. ամեն օր մի բան փոխել, ամեն օր մի բան լավացնել. Կարեն Կարապետյանն ունեցել է նախընտրական մի շարք հանդիպումներ:
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ հարձակում իրականացրած ահաբեկիչ Ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է առանց հանցակիցների, մարտի 26-ին BBC News-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից։
Կառավարությունը նախատեսում է 3,2 միլիարդ դոլարի ծրագրեր, որոնցից 840 միլիոնն իրատեսական է համարում կյանքի կոչել 2017 թվականի ընթացքում:
«Որպես տարբեր կրոններ ներկայացնող միացյալ համայնք, մեր բարոյական պարտքն է ընդվզել անարդար օրենքների դեմ: Այն ինչ մեր ընտանիքների հետ է տեղի ունենում՝ սխալ է», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ գտնում է ՊԻԿՈ ազգային կենտրոնից Ռրիչարդ Մորալեսը:
ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն անդրադառնալով վերջին շրջանում տնտեսական զարգացումներին՝ պատասխանեց հարցին, թե ինչու քաղաքացին այն իր վրա չի զգում:
«ԵՄ-ի պատմության մեջ շատ են եղել կարևոր որոշումներ, որոնք սկզբնական փուլում մեծապես աչքի չեն ընկել, և որոնց մեկնարկը տրվել է առանց հանրային մեծ աղմուկի։ Նման համաձայնագրերի հավաստիությունը բացահայտվում է տարիներ անց, քանի որ դրա իրականացման գործընթացն է հաշվի առնվում»։
«Կառավարությունը բիզնեսի մեջ չպետք է լինի». Կարեն Կարապետյան
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ներկայացրել է համալիր ծրագիր, որով պատասխանում է բոլոր մակրո հարցերին ու մարտահրավերներին, որոնք ծառացած են հանրության առջև:
Համագործակցության լավ հարթակ կարող է լինել նաև ԴԱԵՇ-ի դեմ պայքարը: Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Իսլամական պետության դեմ վճռական պայքարի և այն ոչնչացնելու անհրաժեշտության մասին: Այս հարցում ԱՄՆ-ը և Իրանը կարող են լինել դաշնակիցներ:
«Բիզնեսից որոշակի ազդակներ մենք ստանում ենք, սակայն գիտեք, որ ապրիլի 2-ին մեզ մոտ ընտրություններ են, իսկ բիզնեսը հասարակության ամենապրագմատիկ մասն է, այն որոշակի սպասումներ ունի հետընտրական շրջանի հետ կապված: Կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական ակտիվությունը կաճի»,- «Ռոսիա 24»-ին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բավական չէր, որ իշխող կուսակցությունը ժողովրդի վզին փաթաթեց բազմաթիվ թերություններով լի և կիստ-պռատ ընտրական օրենսգիրքը, հիմա էլ փորձում է իր ձեռքի տակ եղած իշխանական բոլոր ռեսուրսներով խանգարել և խոչընդոտել մյուս կուսակցությունների և դաշինքների պատգամավորության թեկնածուների քարոզարշավը` ընդհուպ մինչև բախումներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ և կրակոցներ, ինչը աններելի և դատապարտելի է և ակնհայտորեն նսեմացնում է մեր երկրի վարկանիշը:
«Օրը շաբաթ է՝ քարոզարշավի իրականացման համար որևէ արգելքներ չկան»,- նկատում է Ա. Ամիրյանը: Հանդիպման վարողը՝ ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը, ով նաև նման ձևաչափով նախարարի և մշակույթի գործիչների հանդիպման նախաձեռնող կողմերից մեկն էր, հայտարարեց.
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»:
Չնայած նրան, որ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, մենք պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին:
«Կարծում եմ, որ մեր քաղաքացիները արդեն ծանոթ են Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններին։ Խորհրդարանականը միակ համապետական ընտրությունն է, և այն իր կնիքն է թողնում ողջ ընտրական գործընթացի վրա»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
«Հիմա գնացեք՝ հաշվեք էն փողերը, որ ձեզ առաջարկում են, հետո ինչքան եք տուժելու։ Եթե անգամ փող եք վերցնում, քվեարկեք ձեր ուզած ուժի օգտին։ Հայաստանում կան դեղամիջոցներ, որ հիվանդությունից ավելի վտանգավոր են։ Դրա համար հորդորում եմ՝ լավ մտածեք, այն մարդն էլ, որ փող է վերցրել, թող իր խղճով քվեարկի, որ ապրիլի 3-ին նորից չասենք՝ էս երկիրը երկիր չի, ո՞ւր են մեր դեպուտատները»։
«Այսօր մեր հայրենիքը կանգնած է կարեւոր մարտահրավերների եւ ընտրության առջեւ եւ համոզված եմ, որ միայն անվտանգությունն ապահովելով՝ մենք կարող ենք արձանագրել առաջընթաց: Համոզված եմ, որ թե՛ անվտանգության եւ թե՛ առաջընթացի ապահովման հարցում դուք ունենալու եք էական դերակատարում: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար»:
«Մենակ փող ունեցողները պիտի հնձե՞ն. հո միջնադարում չե՞նք ապրում». Արթուր Բաղդասարյան
Քյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, երբ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ:
«Մենք դոփում ենք տեղում, տնտեսությունը կաղում է, գոյություն ունի արտագաղթ, սոցալ-տնտեսական պայմանները գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա: Իշխանափոխությունն անհրաժեշտություն է, պետք է գան նոր ուժեր: Մենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չունենք, բայց աշխարհում էլ է այդպես»,- ասաց Ս.Օհանյանը` խոստանալով արագընթաց տեմպով երկիրը տանել զարգացման և կոտրել հուսալքության մթնոլորտը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ազատ է արձակել ավելի վաղ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված երկու կասկածյալների:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի մասին զեկույց, որում կա անդրադարձ նաև երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը:
«Որևէ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք։ Ընտրությունը չի կարող նկարահանվել։ Այս տարվա ընտրական փոփոխությունների շնորհիվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող վերահսկել, ար դյոք այն անձը ում նա ընտրակաշառք է տվել հենց իր օգտին է քվեարկել, թե ոչ։ Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքները, միևնույնն է, վերահսկում իրականացնելն անհնար է»,- ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։
Հռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
«Անտրամաբանություն չկա, որ կա տնտեսական թվերի աճ, բայց մեր կյանքի որակի փոփոխություն չկա, որովհետև մենք պետք է անցնենք մի ժամանակահատված, երբ տնտեսության այս թվերը բերում են նրան, որ մեր կյանքը չի վատանում։ Եվ մենք կամաց-կամաց գալու ենք հասնենք այն հագեցման կետին, որից հետո կյանքի որակը փոխվելու է»,- ասաց վարչապետը։
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: