Բաժիններ՝

Հոուշիների դատարանը մահապատժի է դատապարտել Եմենի նախագահին

Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող «Անսար Ալլահ» (հոուշիներ) խմբավորման հսկողության տակ գտնվող Սանայի անվտանգության դատարանը «պետական դավաճանության համար» մահապատժի է դատապարտել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, նա, ինչպես նաև այլ 6 պաշտոնյաներ դատապարտվել են նաև Սաուդյան Արաբիայի և դրա դաշնակիցների հետ համագործակցության համար։

Դատարանի որոշումը հրապարակվել է Եմենի հոուշիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի գործողությունների սկզբի 2­ամյակի նախօրեին։

Ինչպես տեղեկացրել է SABA գործակալությունը, «միլիոնավոր եմենցիներ այսօր զանգվածային հանրահավաքի են դուրս եկել Սանայի կենտրոնի Սաբին հրապարակ, որպեսզի նշեն սաուդական ագրեսիային դիմադրության երկրորդ տարելիցը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031