Պետք է աստիճանաբար հասնենք այն կետին, որից հետո կյանքի որակը փոխվելու է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն անդրադառնալով վերջին շրջանում տնտեսական զարգացումներին՝ պատասխանեց հարցին, թե ինչու քաղաքացին այն իր վրա չի զգում: «2017­-ի առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք սեփական եկամուտների 10,6 տոկոսի աճ, որի մի մասը ստվերի կրճատման արդյունք է: Արձանագրվել է արդյունաբերության 16,1 տոկոսի աճ, այդ թվում՝ 107 տոկոսի՝ հանքարդյունաբերության, 109՝ գյուղատնտեսության, 130՝ մետալուրգիայի, 130՝ ՏՏ ոլորտի, ավելի քան 300 տոկոսի՝ ոսկեգործության, 20 տոկոսից ավելի՝ արտահանման աճ և այլն: Շատ բնական է, որ ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, թե որտեղ են այդ թվերը, եթե մենք մեր կյանքի վրա փոփոխություն չենք զգում: Սիրելի ժողովուրդ, պետք է անցնենք մի ժամանակահատված, երբ այս թվերը բերելու են նրան, որ մեր կյանքը չվատանա ու կամաց­կամաց հասնենք այն հագեցման կետին, որից հետո կյանքի որակը փոխվի»,­- Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031