Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական է նշանակվել Ֆիլիպ Ռիքերը

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում էր Ուես Միթչելը, նշանակվել էՖիլիպ Ռիքերը: Այդ մասին լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն:

«Մենք ուրախ ենք ողջունելու այս ամսվա վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերի վերադարձը Վաշինգտոն, մարտի 18-ին նա կզբաղեցնի ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը»,- ասել է նա:

Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ուես Միթչելը: Այն մասին, որ պետքարտուղարի օգնական Միթչելը թողնում Է Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի ղեկավարի պաշտոնը, հայտնի էր դարձել հունվարի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031