Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 16 մարդ է զոհվել շինընկերության գրասենյակի վրա հարձակման հետևանքով

Աֆղանստանում առնվազն 16 մարդ է զոհվել շինարարական ընկերության գրասենյակի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ինը հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը:

Մարտի 6-ի առավոտյան մի խումբ զինյալներ հարձակվել են մասնավոր շինարարական ընկերության վրա, որը գտնվում է Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի օդանավակայանից ոչ հեռու:

Ինչպես հայտարարել է նահանգապետի ներկայացուցիչը, ընկերությունը, որի վրա կատարվել է հարձակումը, շինարարական աշխատանքներ է իրականացնում օդանավակայանում: Միջադեպի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր: Բոլոր զոհվածները ընկերության աշխատակիցներ էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031