ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նման հանձնաժողով ստեղծելու ժամանակն արդեն հասունացել է:
«Քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված` ընդունում ենք ի գիտություն, և այդ հարցը Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում կքննարկվի, և միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Մակունցը:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: