Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության ապագայի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա էր նաև ՏրանսԿասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:
Snapchat-ը միացել է YouTube-ի, LinkedIn-ի և Substack-ի՝ ամբողջությամբ արհեստական բանականության (AI) գործիքներով ստեղծվող գրավոր նյութերի, պատկերների և տեսանյութերի դեմ պայքարի նախաձեռնությանը․ գրում է BBC-ն։
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ, և շուտով կարող է համատեղ հայտարարություն հրապարակվել:
Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը երաշտի պատճառով այնքան է իջել, որ տեսանելի են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված տասնյակ գերմանական ռազմանավերի կմախքները։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորում է թիմակիցներին ու ԱԺ նոր նախագահությանը․
Կառավարությունը որոշել ա, որ քաղաքացիների համար ավելի կարևոր ա պաշտոնյաներին «արդյունավետ» աշխատանքի համար խրախուսել, քան իրանց / էրեխեքի / մեծերի համար անվճար բուժսպասարկում / դեղեր ապահովել։
Հիշեցնեմ, որ Իրանը պնդում է իր իրավունքը՝ գանձելու վճարներ բոլոր այն նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ նեղուցն ունի երկու ափ և երկրորդ ափը պատկանում է Օմանին։
Անկարան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները և պաշտպանում է ծովային ավազանում լարվածությունը նվազեցնելու և նավարկության անվտանգությունն ապահովելու միջոցառումները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։
Վերջին մեկ ամսում՝ հունիսի 29-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, Վրաստանում գրանցվել է մոտ 16․800 ավտոմեքենա` ըստ Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության թարմացվող տվյալների։
Wildberries-ի հիմնական լոգիստիկ օբյեկտները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Wildberries and Russ (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունը։
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության։
Ադրբեջանում ջրի պակասն ավելի ու ավելի լուրջ մարտահրավեր է դառնում․ Report-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ և FAO գործընկերության և համակարգման գրասենյակի ղեկավար Նասար Հայաթը։
ՄՆ ֆինանսների նախարարությունը ԻՀՊԿ-ի հետ կապված երկու ինքնաթիռների և երեք ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները հանել է, փոխանցում է Reuters-ը։
Օգոստոսի 4-ին դեռ ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի օրոք գնված Սու-30-ներին՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, որ «44-օրյա պատերազմի ընթացքում Սու-30 կործանիչները, որոնք թանկ գնվեցին, օդ չբարձրացան»:
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում կիրառվող պատժամիջոցների ցանկից հանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող երկու օդանավ և երեք ավիաընկերություն։ Որոշման մասին են վկայում չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները, հաղորդում է Reuters-ը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Եկատերինբուրգում մահափորձ է կատարվել ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի նկատմամբ. նա ծանր վիճակում է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։
Մի քանի օր է՝ նոր խորհրդարանը սկսել է իր աշխատանքը, բայց արդեն իսկ պարզ է՝ այն չի արդարացնելու հանրության ակնկալիքները։
Մի քանի օր է՝ Տարոն Չախոյանը սադրում է, 10 րոպե անընդմեջ վիրավորանքներ էր հնչեցնում. Աբրահամյան
Հայաստանի խորհրդարանը նոր քաղաքական կազմով աշխատանքի անցավ օգոստոսի 2-ին՝ ընտրություններից գրեթե 2 ամիս անց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ամփոփել և բաշխել է Ազգային ժողովի մանդատները՝ այդպիսով ավարտելով ընտրական գործընթացը: Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում:
Թող այդ անձին հանեն ԱԺ-ից կամ զսպեն, եթե ոչ, ուրեմն կազմակերպված է. Ղազինյանը՝ Չախոյանի մասին
Բրազիլիան իջեցրել է Արգենտինայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն այն բանից հետո, երբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը կրկին վիրավորել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային։ Այս մասին Reuters-ին հայտնել է Բրազիլիայի կառավարության աղբյուրը։
10 րոպե անընդմեջ վիրավորում էր, որևէ ռեակցիա չէին տալիս. Նարեկ Կարապետյան
Ընդամենը հակադարձել եմ. Տարոն Չախոյանն՝ ԱԺ միջադեպի մասին
Ռուբեն Ռուբինյանը սպառնում է. «Եթե կրկնվի, ՔՊ-ն զսպվածություն չի ցուցաբերի»
Վահագն Ալեքսանյանը ՔՊ-ի 62 ձայնով ընտրվեց ու փակեց նիստը
Առո՛ղջ չէ․ եղել է նիստը խափանելու փորձ․ Կարապետյանն ու Ռուբինյանը դահլիճում շարունակեցին պարզաբանել
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հայտարարել է, որ ամռան սկզբից ի վեր երկրում անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 402 մարդ, այդ թվում՝ 156 անչափահաս։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: