Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին:
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը «հարցաքննության» ծանուցագիր է ուղարկել ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։ Նիստի օրը դեռեւս կոնկրետ որոշված չէ։
Արցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաեւ արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որեւէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար:
Twitter միկրոբլոգների ծառայությունն իր աշխատակիցներին աշխատանքի հեռագործ ռեժիմի է փոխադրել կորնավիրուսի համաճարակի պատճառով:
Այսօր փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում:
Ֆրանսիայի բնակիչներն ակտիվորեն մակարոնեղենի եւ առաջին անհրաժեշտության իրերի պաշար են տեսնում այն երկյուղների պատճառով, թե կարող է այդ մթերքների պակաս առաջանալ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար, իսկ այն, ինչ այսօր հարգի է, իր արվեստի հետ որևէ աղերս չունի։ 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց երգչուհին՝ նշելով, որ չի էլ փորձել հասկանալ, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին։
Նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմում է 3,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է սեզոնային գրիպից մահացության 1 տոկոսից պակաս ցուցանիշը:
Եվրոպայի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ճգնաժամերի հակազդման՝ ավելի վաղ գործի դրված մեխանիզմը տեղեկատվության փոխանակման մակարդակից բարձրացրել է մինչեւ լիամասշտաբ մակարդակ:
Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին հայտարարել է, որ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսի տարածման պատճառով երկրի զբոսաշրջության ճյուղը կարող է հայտնվել սնանկացման եզրին։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ միգրանտներն ու փախստականները չպետք է ինչ-որ մեկի աշխարհաքաղաքական խաղերի գործիք դառնան:
ԱՄՆ-ի Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի բնակիչներին կարող են ազատել հասարակական տրանսպորտով երթեւեկելու համար իրենց գրպանից վճարելու պարտականությունից:
Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով` Թուրքիան, բացի վնասից, այլ ազդեցություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 995-ի:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել լիովին փոխհատուցել նոր կորոնավիրուսի հայտնաբերման անալիզների կատարման վճարը:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահն երի հանդիպմանը:
168 Լրահոս
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է և քրեական գործի հետ ուղարկել է դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ինչպես հայտնի է՝ այսօր նախատեսված է հանրաքվեի մասնակից կողմերի՝ «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների ակտիվ քարոզարշավի մեկնարկը, սակայն ՀՀ-ում արձանագրված կորոնավիրուսով վարակված հիվանդի դեպքը կարծես թե խառնել է իշխանությունների խաղաքարտերը։
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբացության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է վարչապետին և խնդրել ուսումնասիրել, թե ինչպե՞ս է ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գևորգ Մուրադյանը։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն անդրադառնալով այս հանդիպմանը և դրա հետևանքներին՝ նկատեց՝ սա առաջին հանդիպումը չէր, քանի որ Թուրքիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ։
Տոռնադոյի հետեւանքով ինը մարդ է զոհվել ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում:
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Շուշան Պետրոսյանն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:50-ին:
Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն մարտի 3-ից 5-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքն ու վիճակը ստուգելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է aravot.am-ը՝ ասվում է ԵԽ հաղորդագրության մեջ: ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիային և Հերցեգովինային, Բուլղարիային, Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ երկրների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փրիհոսեյն Կոլիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության անալիզները դրական արդյունք են տվել:
Թբիլիսիի Զ.Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնը Միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: