168.am-ն այդ օրերին առիթ էր ունեցել հանդիպելու հանդիպելու Իրաքյան պատվիրակության անդամների հետ:
Պայմանները, որոնք ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումն է ՌՀՍ-3) երկարաձգման բանակցություններում երկուստեք շահավետ են, եւ եզրափակիչ որոշումն այժմ կախված է Մոսկվայի գործողություններից:
Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:
ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ, նրա պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացնի։ Այս մասին գրել է պաշտպան Մեժլումյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի Սալեմ քաղաքում (Օրեգոնի նահանգ) սեպտեմբերի 28-ին մի քանի մարդ է զոհվել ոստիկանության մասնակցությամբ հրաձգության հետեւանքով:
Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի, բայց նա չի պատրաստվում պատերազմել Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ․ Եվսեև «Չի բացառվում, որ Թուրքիան փորձի երկրորդ ճակատ բացել Հայաստանի դեմ Նախիջևանից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, անդրադառնալով կիրակի օրը Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին։
Սեպտեմբերի 29-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի (ՉԺՀ) հարավային մասում: Այդ մասին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել է տեղական ժամանակով 09:14-ին (Երեւանի ժամանակով 05:14-ին)։
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ, որում ասված է․ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է քարոզչական ներազդեցություն ունենալ՝ օգտվելով մեկ-երկու իրանցի հոգևորականների ելույթներից և ձգտելով խաթարել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։
Սոցիալական ցանցերից այսօրվա ընթացքում հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ, սակայն այժմ ինֆորմացիոն տեղատարափի պատճառով համակարգված ներկայացնում ենք դրանցից միայն 20-ը, իսկ մնացածը կներկայացնենք ավելի ուշ: Այս 20-ի և նախորդիվ հրապարակած 27-ի հետ միասին ընդհանուր առմամբ Ռազմինֆոն հայտնում է 47 կորստի անուն։
Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»:
Ի թիվս Ադրբեջանի ԶՈւ սեպտեմբերի 27-28-ը ընկած հատվածում մեր կողմից արձանագրված կորուստների, սպանվածների թվում է նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մայոր, օդաչու Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն (Qasımov Abbas Rza oğlu): Այս մասին գրում է Ռազմինֆոն։
«Իրատես» թերթը գրում է․ «Կիրակի վաղ առավոտյան արցախա- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմը որոտ չէր պարզ երկնքում։ Հուլիսյան մարտերից հետո ամեն օր ռազմական փորձագետները, վերլուծաբանները գուժում էին, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է լայնածավալ ռազմական արշավի, պատերազմի շունչ կա օդում։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ի պատիվ պաշտպանության նախարարության, պատերազմական գործողությունների այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարեւորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչեւ այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։
Արցախի ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ՝ ցուցադրելով թշնամական օդուժի կորուստները:
Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար:
Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում:
Ռուսաստանի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանների պլանային վերանորոգումների ավարտումը եւ Հյուսիսային ծովում նավագնացությանը գործարկումը Ռուսաստանին թույլ են տվել հեղուկացված բնական գազի մատակարարումները Չինաստան 2020 թվականի հուլիսին ավելացնել՝ հասցնելով ռեկորդային ցուցանիշի։
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը կարող է վաճառքում հայտնվել մինչեւ տարեվերջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ:
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում:
«Այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»:
Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:
Որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ: