«Պետք է կարողանանք հակառակորդին պատճառել զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ, ինչպես 1992-ից 1994 թվականներին. այլ տարբերակ չկա այս փուլում». ԱՀ նախագահ
Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք տալ, թե դիրք վերցնել, ժամանակավոր բնույթ է կրում:
Հրավիրած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը`
«Երեկ`գիշերը, մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր, որոնք մենք կորցրել էինք ցերեկային մարտերի ժամանակ: Հակառակորդն այսօր միայն հարավային թևում օգտագործել է ոչ պակաս, քան 100 տեխնիկա. ինչ-որ մի տեղ առաջ է մխրճվել, ինչ-որ մի տեղ` հետ: Կորցրել է տասնյակ տեխնիկա, մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել, թե ինչքան տեխնիկա էինք խփում: Գնում են լայնածավալ մարտական գործողություններ, դիրքերով կամ կոնկրետ լոկալ հաջողություններով, մենք մեծ հաջողություն դեռ չենք ապահովել, պետք է կարողանանք հակառակորդին պատճառել զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ, ինչպես 1992-ից 1994 թվականներին: Այլ տարբերակ չկա այս փուլում, որովհետև դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,-շեշտեց նա: