«Ես այն մարդկանց հետ եմ, ովքեր հավակնում են իրենց իրավունքներին». Իրաքի պատմաբանների միության նախագահ

Իրաքի պատմաբանների միության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ջավադ Քազեմ Ալ-Բայդհանին իր ուղերձն է հղել  հայ ժողովրդին՝ նշելով, որ շուրջ մեկ տարի առաջ հայտնել է իր դիրքորոշումն Արցախի վերաբերյալ.

«Ես այսօր կրկնում եմ այն, ինչ հայտարարեցի: Ես այն մարդկանց հետ եմ, ովքեր հավակնում են իրենց իրավունքներին` անկախ իրենց էթնիկական կամ կրոնական պատկանելությունից, եթե նրանց պահանջներն արդարացված են»:

Հիշեցնենք՝  Ջավադ Քազեմ Ալ-Բայդհանին մասնակցել էր 2019 թվականի հոկտեմբերի 10-14-ն Արցախում կայացած «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին:

168.am-ն այդ օրերին առիթ էր ունեցել հանդիպելու Իրաքյան պատվիրակության անդամների հետ: Իրաքցի պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Ջավադ Քազեմ Ալ-Բայդհանին մեզ հետ իր բացառիկ հարցազրույցում հայերի, Արցախյան հիմնախնդրի մասին մասնավորապես ասել էր.

«Ես ակադեմիական մարդ եմ և ներկայացնում եմ ինձ նման մարդկանց, և ոչ թե՝ կառավարությունը. պետական մակարդակով չեմ եկել, այլ անձնական: Իրաքյան ժողովուրդը համակրանքով է վերաբերվում Արցախի հարցին:

Իրաքի հայ համայնքի միջոցով, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք, ճանաչում ենք Արցախը և հավատում ենք, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշման հարցի: Արցախից վերադառնալուց հետո ասում էի՝ ի՞նչ պետք է գրեմ Արցախի մասին՝ մտադիր եմ մի քանի թերթերում հրապարակումներ անել:

Շատ տեղերում եմ եղել, բայց նման տպավորություններով չեմ վերադարձել: Թաքուն սեր կա իմ և այս կողմերի միջև: Այն ջուրը, որ մենք խմում ենք, հայկական է, որովհետև Իրաքում Տիգրիս և Եփրատ գետերն են հոսում, որի բնական աղբյուրները պատմական Հայաստանից են բխում, և պատմությունն ասում է, որ Հայկ Նահապետը ծնվել էր Բաբելոնում»:

 

Լուսանկարն Արցախի համագումարի ամբիոնից է

Տեսանյութեր

Լրահոս