«Մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցրել, պետք չի դրան անդրադառնալ». Արցախի նախագահ

Որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ:

Հրավիրած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ հայկական բանակին հաջողվել է վերցնել Լելե Թեփե կոչվող բարձունքը:

«Մենք կարող է վաղն ունենանք նահանջ, կամ հակառակը` առաջխաղացում: Բայց դա դեռ վերջնական չէ: Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք: Ի՞նչ անենք: Հակառակորդն իր ամբողջ բանակային ուժերն օգտագործել է և շարունակում է օգտագործել:

Մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալու առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա: Դրա համար մենք դիրք ենք տալու, թե դիրք ենք վերցրել, պետք չի դրան անդրադառնալ»,- շեշտեց Արցախի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս