Կանադան և ՄԹ-ն մտահոգված են ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով

Կանադան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարություն են հրապարակել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:

Երկու պետությունների կառավարությունների պաշտոնական կայքերում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան և Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններով: «Բնակավայրերի ռմբակոծման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը խորապես մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարի համաձայնագիրը և պաշտպանել խաղաղ բնակիչներին:

Այս հակամարտության ցանկացած կարգավորում պետք է մերժի բռնությունը և ներառի խաղաղ, բանակցությունների միջոցով լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում»,-ասված է ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի անունից տարածված հայտարարության մեջ, որում երկու երկրները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և վերջին հայտարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս