Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը վիրավորվել է և գերի ընկել:
Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։
«Ադրբեջանի հասարակության կարծիքն Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական ագրեսիայի վերաբերյալ առայժմ անհասկանալի է։ Այնտեղ ինտերնետ ցանցն անջատած է և հասանելիությունը սոցիալական ցանցերում գրեթե անհնարին է դարձել։ Սակայն, դատելով որոշակի հասանելի ինֆորմացիայից, նաև նախկին փորձը, կարող եմ ասել, որ Ադրբեջանի հասարակությունը այնպես չէ, որ չի ուզում պատերազմ, հատկապես արցախ–ադրբեջանական հատվածի մասով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ 100 հոգու հավաքել է և սպասում է ՊՆ-ի հրամանին՝ սահման մեկնելու համար:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան և այս գիշեր Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները մի շարք փայլուն գործողություններ են իրականացրել։ Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է, իսկ հարձակման թափը կոտրվել։ Ինչպես և կանխատեսում էի երեկ ցերեկը, երկրորդ փուլում սկսվել է թշնամու մարդկային և տեխնիկական ռեսուրսների ինտենսիվ ոչնչացում։ Մեր պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցիների մի քանի տասնյակ դիակներ կան հայկական կողմում։
Թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, թե Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով:
Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց:
Սկսվել է պատերազմ, որն արցախա-ադրբեջանականից տարածաշրջանայինի վերածվելու տեսանելի լիցքեր ունի: 100 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դրված է մեր ազգային լինելության խնդիրը. եւ սա չափազանցություն չէ:
Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմության վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրաքի իշխանություններին նախազգուշացրել է երկրում իր դեպանատունը փակելու պատրաստակամության մասին, եթե նրանք չապահովեն հրթիռակոչծումների դադարեցումը, որոնք կարող են սպառնալ ամերիկյան կողմին:
Սոցկայքերում ադրբեջանցի օգտատերերը ամբողջ գիշերվա ընթացքում տարածում էին օրվա ընթացքում սպանված զինծառայողների մասին տվյալները։
Հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնվում։ Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ 2016 թ․-ին ադրբեջանական ապրիլյան ավանտյուրան հետևանք էր նաև հայկական կողմին թերագնահատելու և հայագիտական հետազոտությունների թուլության, ասել եմ միշտ։ Ես կարծում էի, որ հաջորդ անգամ թշնամին ավելի խելոք կգործի, բայց առավելագույնը որ նրանք կարողացան անել առաջին օրը, ապրիլյանի տրամաբանության շարունակումն էր՝ պարզապես այլ մասշտաբներով։
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։
Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամաշտաբ գործողությունների մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ դիմելով հայրենիքում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ` սեպտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին և դրանց նկատմամբ Թուրքիայի արձագանքին:
Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈԻ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրադրությունը։
Համոզված եմ, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն»:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովուրդ ջան, ըստ առկա տեղեկությունների՝ երեկ կորցրած տարածքների զգալի մասը արագորեն վերականգնվել է։ Ադրբեջանը այժմ պատրաստում է նոր հարձակում՝ ուժեղ հրետանային կրակով փորձելով դուրս գալ այս ձախողումից։ Մեկ անգամ ևս բոլորին խնդրում եմ ուշադիր լինել։ Առավել հստակ և մանրամասն հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։
Կառավարության տեղեկատվության և հանրային կապերի ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է երեկվա ընթացքում հակառակորդի կողմից զոհերի մի մասին՝ անուն- ազգանուններով․ հակառկորդի զոհերը
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան:
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի, Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Հունաստաի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ պայամանվորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ:
«Միացյալ Նահանգներն անհանգստացած է հաղորդագրություններից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողությունների մասին, որոնց արդյունքում գրանցվել են էական զոհեր, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում»,-րոպեներ առաջ նման հաղորդագրությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը: