Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
2018 թվականին փողոցը իշխանության բերեց Նիկոլին։ Նիկոլն իր հետևից իշխանության բերեց շատերին։ Շատերը պարտական էին ոչ թե փողոցին, այլ Նիկոլին ու շատերից որոշները կերտեցին Պողոսին՝ տարանջատվելով փողոցից։ Պողոսը դարձավ շատերի ու Նիկոլի միջև կամուրջ, որի վրայով քայլելով՝ շատերը հանձնվեցին Նիկոլին։
Երեկ տելեգրամյան «Mediaport» ալիքը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից, ձեր տգետ և ապիկար կառավարության քաղաքականության արդյունքում հազարավոր տեղահանված մարդկանց կարիքները չապահոված, երկրի տնտեսությունը կոլապսի հասցրած` դու դեռ ստորագրում ես քո աշխատակազմին պարգեւավճար տրամադրելու որոշու՞մ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց էս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը: Ու ադրբեջանցիների հավակնությունները շատ, շատ մեծ են: Չկասկածեք, որ իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան` սահմանի ամեն հատվածում ունենալու համար գերակա դիրք հետագա հարձակման համար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է հրամանագրում։
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կարխպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ջախջախված, ծնկի իջած ու բարոյալքված մարդ է, որը այսպիսի իրավիճակում պատրաստ է ամեն մի թղթի տակ ստորագրել։ Հանուն իր իշխանության պահպանման և ֆիզիկական անվտանգության նա կզիջի ինչպես Սոթքն ու Վարդենիսը, այնպես էլ Գորսին ու Սիսիանը։
«Հարցազրույց չեմ տալիս, այսօր Ալենը մարդկանց ամենաքիչն է հետաքրքրեւմ»
Մինչ կառավարությունը իրեն հատուկ ձևով հերքում է ադրբեջանական զինուժի՝ Վարդենիսի տարածք, ավելի կոնկրետ՝ Սոթքի հանքի տարածք հասնելու մասին շրջանառվող լուրերը, Սոթքի հանքի տարածքում ընթանում են բանակցություններ հայ և ադրբեջանցի զինվորականների միջև: Ընթացող բանակցությունների մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ պաշտոնապես հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:
Մի շարք թե տեղացի, թե ռուս և եվրոպացի վերլուծաբանների խոսքով, ՀՀ դիվանագիտությունը ներկայիս «դեմքով», արձանագրված իրողություններից ու Նիկոլ Փաշինյանի Արցախյան օրակարգի լիակատար ու ջախջախիչ տապալումից հետո որևէ խնդիր լուծելու ունակ չէ, ունակ չէ ազդելու Ղարաբաղյան «անցուդարձի» վրա, և այս իրավիճակում Հայաստանի դիվանագիտությանը մնում է հարմարվել իր շուրջ իրենից անկախ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողություններին՝ իր օրակարգը չկարողանալով առաջ մղել նոր ձևավորված մոդելի շրջանակում և ԵԱՀԿ Մինսկի խմբից կառչելու անհաջող փորձեր անելով։
Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շտապեցին հերքել լուրը, սակայն համացանցում սկսեցին տեսանյութեր տարածվել այդ փաստը վկայող:
Ռազմական դրությունը չի հանվի. նախագծին դեմ քվեարկեց 56 պատգամավոր
«Ազերի զինվորականները Սոթքում են, աշխատակիցները սարսափած ահազանգում են, որ մարդկանց տեղափոխում են անվտանգ վայր»
168.am-ը կապ հաստատեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ՝ պարզելու, թե Սոթքի ոսկու հանքավայրի ճակատագրի մասին որևէ տեղեկություն ունի՞, թե՞ ոչ, ապա նաև՝ այդ հարցով դիմե՞լ են Կառավարությանը:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Սոթքի հանքից՝ գրելով․ «Ադրբեջանական զորքը Սոթքի հանքում․․․Թե բա չկա նման բան․․․»։
Համացանցում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են գտնվում, նշվում էր, որ աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան: ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ:
«Տարբեր գործարանների բացմանը գնում էր, ժապավեն էր կտրում, այդ պահերին հայտնի չէր Ծառուկյանի հետ կապված ոչինչ: Փաշինյանը միշտ հակասել է ինքն իրեն: Ծառուկյանը Փաշինյանի համար վտանգ չի ներկայացնում, պարզապես վերջինս, հաշվի առնելով Ծառուկյանի հեղինակությունը, մտածում է, որ նա այս ամենն անում է իր պաշտոնին տիրանալու համար, բայց Ծառուկյանը հազար անգամ ասել է՝ պաշտոն ստանձնելու որևէ հավակնություն չունի»,- շեշտեց պատգամավորը:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել:
«Հաշվի առնելով իր անձը, կոչ եմ անում՝ դադարեցնի հացադուլը»
Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. մեծ թվով անվտանգության աշխատակիցներ ներս են մտել նիստերի դահլիճ
168.am-ն այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանից հետաքրքրվեց, թե նոյեմբերի 10-ին ստորագրած կապիտուլյացիայից հետո ինչպե՞ս են կարողանում փողոց դուրս գալ, պարզ դեմքով կարողանո՞ւմ են նայել մարդկանց աչքերի մեջ:
ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էտ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Արցախում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ Արցախի իշխանությունից որեւէ մեկը կայացվող որոշումների վրա որեւէ ազդեցություն չունեն: Այնտեղ իշխում են ռուսներն ու թուրքերը: Նրանք են միմյանց հետ պայմանավորվում սահմանները որտեղով անցկացնեն, հայկական որ գյուղից ինչքան պոկեն: Արցախցիների ճակատագիրը Հայաստանի կառավարությունը հանձնել է նրանց»:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․ Հիմա կասեք, էս ինչ ես խոսում, բայց դե էտա, աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ և չի կիսում այն կարծիքներն ու պնդումները, թե պարտված իշխանությունն այլևս չի կարող լինել իշխանության ղեկին:
Երբ Հադրութը չէր ընկել, դեռ հոկտեմբերի 19-ին մենք գիտեինք կապիտուլյացիայի մասին. Արման Բաբաջանյան