«Իշխանությունը պետք է շարունակի այս գործընթացն այնքան ժամանակ, մինչև հստակ հասկանա իր գործողությունները». Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ և չի կիսում այն կարծիքներն ու պնդումները, թե պարտված իշխանությունն այլևս չի կարող լինել իշխանության ղեկին:

«Իշխանությունն ունի անելիք, իշխանությունը պետք է շարունակի այս գործընթացն այնքան ժամանակ, մինչև հստակ հասկանա իր գործողությունները: Մենք ունենք միջազգային պարտավորություններ, մենք ունենք բանակցություններ, ունենք սահմանների հարց ու բազմաթիվ անելիքներ: Եվ այս պայմաններում ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է գնա՝ դա տրամաբանական չէ: Այս պարտությունը որբ չէ, ՀՀ վարչապետը ասել է, խոսել է պատասխանատվության մասին, մենք բոլորս ենք խոսել պատասխանատվության մասին և կշարունակենք խոսել, որովհետև որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արփի Դավոյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող է մասնակցել բանակցություններին, և տեղին չեն խոսակցությունները, թե պարտված ղեկավարը չի կարող մասնակցել բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30