Սոթքի հանքից հայկական կողմը դուրս է բերում տեխնիկան. ադրբեջանցիները ժամանակ են տվել

Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Վարդենիսի Սոթքի ոսկու հանք են մտել մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ ու ժամանակ են տվել ազատել հանքի տարածքը:

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շտապեցին հերքել լուրը, սակայն համացանցում սկսեցին տեսանյութեր տարածվել այդ փաստը վկայող:

Այսինքն՝ իշխանությունները չեն դադարում սուտ տեղեկատվությամբ ծածկադմփոց անել։ Այն էլ՝ նման կարևորություն ներկայացնող խնդրի կապակցությամբ։

Դրանից հետո Կարեն Հովհաննիսյանը լուսանկարներ տարածեց, որոնցում երևում էր, որ ադրբեջանցիներն արդեն հանքի տարածքում են:

168.am-ի՝ Սոթքի աղբյուրներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին հանքից դուրս է բերվում տեխնիկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30