«Որևէ մեկը հող չի հանձնել, թեզերը՝ դավաճանի, հող հանձնողի, վերջացրեք». Արփի Դավոյան

168.am-ն այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանից հետաքրքրվեց, թե նոյեմբերի 10-ին ստորագրած կապիտուլյացիայից հետո ինչպե՞ս են կարողանում փողոց դուրս գալ, պարզ դեմքով կարողանո՞ւմ են նայել մարդկանց աչքերի մեջ:

– Շատ հանգիստ, ես շատ հանգիստ փողոց եմ դուրս գալիս, ես խնդրում եմ՝ չմանիպուլյացնեք փողոց դուրս գալու հարցը:

– Բնավ չեմ մանիպուլյացնում:

– Անում եք:

– Հողերը հանձնելուց հետո իշխանությունն ինչպե՞ս է նայում մարդկանց աչքերի մեջ:

– Որևէ մեկը հող չի հանձնել, և խնդրում եմ, Ձեր թեզերը՝ դավաճանի, հող հանձնողի, վերջացրեք: Ինչ եմ անելու, Դուք, օրինակ, գիտե՞ք, թե նույն իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ անձնական կորուստներ են ունեցել:

– Տիկին Դավոյան, բոլորն էլ ունեցել են:

– Այո, բոլորն էլ ունեցել են, ես բոլոր զոհերի և նրանց ծնողների առջև խոնարհվում եմ, և մենք բոլորս պարտավոր ենք հարգել բոլորի հիշատակը, բայց այդ մարդկանց՝ մեր ընկերների, եղբայրների հիշատակը օգտագործել ասել, որ հողերը հանձնել եք, դավաճան եք և այլն, պատերազմ է տեղի ունեցել: Մենք բոլորս ունեցել ենք նույն ցավը, կորուստը, բայց օգտագործել այդ ամենը՝ շատ սխալ եմ համարում, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու  և մենք պարտավոր ենք կատարել:

Տեսանյութեր

Լրահոս