Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»։
168 TV ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է: Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մարդասիրական նպատակներով հրադադարն» իրավական և քաղաքական առումով շատ ավելի թույլ ձևակերպում է, ամեն պատեհ պահի դրա խախտման հնարավորությունը շատ ավելի առարկայական է։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի իշխանությունն իր խիստ ծայրահեղական հռետորաբանության պատճառով հասարակական մեծ ճնշման տակ է՝ շարունակելու պատերազմը մինչև «հաղթական ավարտ»։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»։
Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։
Մտել ենք հակառակորդի դիրք, գրավել, ոչնչացրել. Հայրենիքի պաշտպանության առաջնագծում. ՊԲ նոր տեսանյութը
«Թեժ մարտերում հիմնական հարվածներն առավոտից ապահովում են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), սակայն դրանց զուգահեռ ակտիվ են նաև հրթիռա-հրետանային միավորները։ Չկա որևէ երաշխիք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի կոչվեն։ Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս»։
168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ շատ կարևոր է այդ պայմանավորվածությունը, փաստորեն մի քանի րոպեից «վերականագնվում է զինադադարի ռեժիմը»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն ադրբեջանական բանակը ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը Ադրբեջանի հասարակության համար շարունակվում են։
Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ ջան, հիմա հոգեբանական առումով շատ կարևոր փուլ ենք մտնում։ Հոգեբանական և տեղեկատվական դիվերսիաներն առավել հավանական են դառնում հենց նման պահերին, երբ հակառակորդն արդեն համոզվել է, որ ռազմի դաշտում տանուլ է տվել, բայց իրեն խիստ անհրաժեշտ է ինչ-որ արդյունք ցույց տալ։
Հակառակորդն առավոտվանից ցամաքային զորքերով չհասնելով հաջողության, փորձում է մեծ թվով ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակը փոխել։ 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԶՈւ-ի ԳՇ-ում աչքիս էլի խաբել են Իլյուշին, քարտեզը սխալ են ցույց տվել»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի մոտ ավելի վաղ նոր տիպի կորոնավիրուս էր հայտնաբերվել, հոկտեմբերի 10-ին ելույթ կունենա Սպիտակ տան Հարավային բացատում կայանալիք միջոցառմանը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրադարձությունների այս փուլը պետք է մանրամասն վերլուծել՝ հասկանալու, թե ինչ է կողմերին տալու ժամանակավոր դադարը։
Ադրբեջանը կիրառել է հարվածային ԱԹՍ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոջալուից Հադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, եւ քննարկելու են ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուր ունեինք, որ նախօրեին ՀՅԴ ղեկավարները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր հարցին, թե եղե՞լ է նման հանդիպում, ո՞ւմ նախաձեռնությամբ ու ի՞նչ թեմայով, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մենք բոլորի հետ հանդիպում ենք, ինչն անհրաժեշտ է, հրապարակայնացնում ենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, եւ առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ի երեկոյան լուր ստացանք, որ Արցախ գնալու ճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին ու տարել անհայտ ուղղությամբ։