ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
2020թ․ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվել է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ:
Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:
Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը:
«Ռազմական դրության պայմաններում շարունակվում են խայտառակ հրապարակումները և հաշվի չեն առնվում մեր սահմանային իրավիճակն ու իրականացվող միջոցառումները»,- Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Այո՛, Թուրքային, որովհետև հենց նա է հիմնական սցենարիստն ու գլխավոր գործող անձը այս պատերազմում։ ՆԱՏՕ-ով պաշտպանված Էրդողանը բացահայտ արհամարեց եվրոպական ժամկետանց կառույցներից ուղղված՝ զոհին և դահիճին նույն չափանիշներով և նույն ձևակերպումներով դիմող անատամ հայտարարությունները։ Այս հանգրվանում Էրդողանի ծրագիրն էր պատերազմն ընդմիջել Լաչինի և Շուշիի գրավումով, ինչը դիտվում էր տարածաշրջանում համաթուրանական ծրագրի հաղթարշավի կարևոր հանգրվաններից մեկը։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօր ԱԺ-ն արտահերթով Երևանի փոխքաղաքապետի ևս 1 հաստիք է ավելացնում, փոխքաղաքապետերի թիվը հասցնելով 5-ի: Երևի, որ պարգևավճար տան բարեգործություն անի… երանի ձեզ…»։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ խոցվել է 249 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, իսկ սպանվածների թիվը հասել է 7050-ի:
Լեռնային Ղարաբաղի պատերազմը հայերի համար դարավոր մաքառումներից, բռնի տեղահանումներից և կոտորածներից հետո գոյատևման համար մղվող պայքար է, National Intertest թերթում հրապարակված հոդվածում գրում է Ալեքսեյ Ասիրյանը` նշելով, որ այս պատերազմն անմիջական վտանգ է ներկայացնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բաքվի իշխանական վերնախավի համար։
Արցախում իրավիճակն ընդհանուր առմամբ նույնն է՝ թշնամին շարունակում է ռմբակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»,- ասաց նախարարը։
Արցախցի կանայք այսօր կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև էին: Նախորդ անգամ նրանք այստեղ էին հոկտեմբերի 22-ին, նրանց ընդունել էր դեսպանատան աշխատակիցներից մեկը, ում և կանայք նամակ էին հանձնել: Այսօր արցախցի կանայք եկել էին իրենց նամակին պատասխան ստանալու պահանջով, ավելի քան 10 օր է՝ ոչ մի արձագանք դեսպանատնից: Կանայք պահանջում էին հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, բերել էին նոր նամակ: Ցույցի մասնակիցներից Սիրանույշ Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ ղեկավարությունն էլ մեղքի իր բաժինն ունի Հայաստանի դեմ ագրեսիայի սանձազերծման գործում:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ և ՌԴ-ից Հայաստանին տրվող աջակցության չափերը ճշտելու վերաբերյալ։
Թուրքիայի մասնակցությամբ Կատարի զինված ուժերի անցկացրած «NARS 2020» զորավարժությունն ավարտվել է: Դրանից հետո Թուրքիայի ու Կատարի իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատերազմի սկզբից ի վեր ֆեյսբուքում գրառումներ այս թեմայով չեմ արել: Հիմնականում թվիթերում եմ գրում: Բայց այսօր բացառություն կանեմ:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։ 7/ Ի պատասխան թուրք պաշտոնյաները սկսում են Օտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար
Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
Ստեփանակերտում նոյեմբերի 2-ին երեք պայթյուն է որոտացել:
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 79-ի:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Բյուջե-2021-ի քննարկումներին. ՈւՂԻՂ
Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։
Առեւտրային բանկերի դեպոզիտների կարճաժամկետ տոկոսադրույքը Կենտրոնական բանկում մնացել է տարեկան մինուս 0,1 տոկոսի, Ճապոնիայի տասնամյա պետական պարտատոմսերի նպատակային եկամտաբերությունը՝ շուրջ զրոյի մակարդակի վրա:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի կապերի լիակատար խզումն իրատեսական չէ եւ ոչ ոքի օգուտ չի բերի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսական եւ ֆինանսական հարցերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի փոխղեկավար Հան Վենսյուն: