Թուրքիան շեշտակիորեն ավելացրել է դեպի Ադրբեջան պաշտպանական ու ռազմաօդային արտադրանքի արտահանումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 101 մլն 209 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
«Ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները ռեալ գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկման ենթարկել ճակատի բոլոր ուղղություններում տեղի ունեցող զարգացումները մեկ ամբողջության մեջ»:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ իրենց հայտնի են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, սակայն դժվար է ասել, թե որքանով է Թուրքիան ուղիղ ներգրավված ռազմական գործողություններին:
Թաիլանդի թագավոր Մախա Վատչիրալոնգկոնը (Ռամա 10-րդ) նոյեմբերի 1-ի երեկոյան մեկնաբանել է Բանգկոկում եւ Թաիլանդի մյուս քաղաքներում անցկացվող բողոքները, նաեւ բողոքողների հետ հնարավոր փոխզիջման մասին է ակնարկել նրա թագավորության ողջ ժամանակաշրջանում տված առաջին մեդիական հարցազրույցում եւ որպես գահաժառանգ նրա նախորդ հարցազրույցից 40 տարի անց:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօր մի բարձրաստիճան պաշտոնյա ասեց, որ այսօր լավ լուր ա սպասվում, բայց չի կարա ասի։ Հետո պաշտոնապես հայտվեց ՊԲ–ի բանակի տեղակալի և գնդապետի մահվան բոթը։
Վերջին շրջանում եվրոպական երկրների տարբեր քաղաքներում եկեղեցիների դեմ հարձակումները, քրիստոնյաներին ուղղված սպառնալիքները մեծ սադրանք են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան ձգտում է իր էքսպանսիան իրականացնել կրոնական դրոշի ներքո:
Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը:
Banak.info-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է կանխվում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:
Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը:
Թուրքական ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանում միջազգային արժույթների նկատմամբ:
Հայաստանի և արտերկրի 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից:
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հանգամանքով պայմանավորված, որ արտերկրում հանգստից հետո երկիր վերադարձածների 90%-ը կորոնավիրուսով վարակվել է Թուրքիայում:
Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է իրանական İrib News-ի՝ Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին ռեպորտաժին:
Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1.5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն տրամադրելու որոշում են կայացրել:
Պատերազմը համակարգ է։ Ամեն ոք պետք է ունենա իր տեղն այդ համակարգում, իմանա իր անելիքը և անի իր գործը։ Թիկունքում չարած, թիկունքում «պռավալ տված» գործը խփում է նաև ռազմաճակատում իր գործն անող զինվորին։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կալանավորված սիրիացի վարձկան Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի ու իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների մասին: Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Լրատվամիջոցները շարունակում են նոն-ստոպ ռեժիմով ոստիկանությունից ծանուցումներ ստանալ՝ իշխանությունների քիմքին ոչ հաճո այս կամ այն նյութը հեռացնելու պահանջով՝ դրան հաջորդող տուգանքների՝ իրենց համար ընդունելի փաթեթային լուծմամբ:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: Այս մասին հայտնում է The National News-ը:
Դավիթ Բեկի ուղղությամբ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Իրանը, ինչպես միշտ, ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում, պետք է հասկանալ Իրանի յուրահատկությունը, նաև, որ այդ երկիրը բազմազգ է, և այնտեղ էլ կան լուրջ խնդիրներ։ Դրա համար սխալ կլինի, եթե մենք ակնկալենք, որ Իրանը կանգնելու է և բացեիբաց հայամետ քաղաքականություն է վարելու, դա այդպես չէ, Իրանն իր շահերն ունի։ Բնական է, որ պանթուրքիզմն Իրանի ամենամեծ վտանգներից մեկն է, բացի այդ, այն ծայրահեղ մահմեդականների թիրախներից մեկն է, քանի որ լինելով շիա երկիր՝ համարվում է այլ մահմեդականների համար թշնամական երկիր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը ավելացնել ևս մեկով, վերջինս ռազմական դրության ընթացքում կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգումաշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Սոցցանցերի իր էջերում Աբրահամը լուսանկար է հրապակել «Ճանաչեցիր ինձ, ճանաչիր Արցախ»-ը գրությամբ:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը մոտ օրերին կմեկնի Ռուսաստան: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:
Արցախ գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սորոսագրանտակերներին ասեք, որ ձեր հովանավորները թե՛ նախկինում եւ թե՛ այսօր Հայաստանին երբեք ռազմական օժանդակություն չեն ցուցաբերել։ Վե՛րջ տվեք հակառուսական ելույթներին ու գրառումներին։