Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկած գործընթացի շուրջ հանրային դրական սպասումներ ձևավորելու համար իշխանական ու մերձիշխանական շրջանակները ջանք չեն խնայում։ «Սահմանները կբացվեն, առևտուրը կզարգանա, տնտեսությունն աննախադեպ առաջընթաց կունենա» հավաստիացումների պակաս չկա, սակայն, չգիտես՝ ինչու, մոռանում են թուրքական կապիտալի արկածները Վրաստանում՝ հենց մեր քթի տակ:
Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանի գնահատմամբ՝ հերթական ներկայացումն է՝ ինչպես Ազգային ժողովում այսօր կատարվածը, այնպես էլ՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումը, հանրությանն իրական խնդիրներից շեղելու համար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:
Նա նշել է, որ Չինաստանը եւ ԵՄ-ն պետք է կանխեն ուկրաինական ճգնաժամի հետեւանքների տարածումը, հատկապես համաշխարհային տնտեսության վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Միացյալ Նահանգները կանխամտածված ապակայունացնում է իրադրությունը Եվրոպայում եւ բոլորից քիչ է շահագրգռված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մարտական գործողությունների դադարեցման հարցում: Ապրիլի 1-ին այս տեսակետն են հայտնել չինական Global Times թերթի հեղինակները։
Միջազգային բոլոր ատյաններում ՝ԵԱՀԿ-ից մինչեւ ՄԱԿ,ԱՊՀ -ից մինչեւ ՀԱՊԿ դնել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։
Լրագրողների հարցերին ի պատասխան, որպես կանոն, ռազմական ղեկավարությունը հանկարծ հիշում է պետական գաղտնիքի մասին, թե «ի՞նչ, հրապարակային նշե՞նք, թե որ հատվածներում են գտնվում մեր դիրքերը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում սկզբունքային գնահատական է տվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շարունակվող բանակցային գործընթացին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ:
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է անում Ֆրանսիայի Կառավարության, Եվրոպական Միությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի բնակչությանը և մշակութային ժառանգությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ:
«Մենք Ադրբեջանից ուժեղ չէինք ո՛չ քանակապես, ո՛չ զենքով, ո՛չ էլ ֆինանսապես, շրջափակման մեջ գտնվող տնտեսությունն էլ հազիվ շնչում էր։ Սակայն հավատը շատ լուրջ գործոն էր, և այդ հավատն օգնեց, որպեսզի կարողանանք ուժերը համախմբել, պայքարել։ Երբ զոհ էինք ունենում, ծնողները, հարազատները ցավով էին տանում, բայց ասում էին՝ զոհվեց հանուն հայրենիքի, ազատության, Արցախի անկախության, այսպես ասած՝ գիտակցորեն էին ցավն ընկալում։ Հիմա, երբ շփվում եմ իմ շրջապատի մարդկանց հետ, նման հավատ շատ քչերի մոտ եմ տեսնում»։
Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ:
«Ոչ մի ժամանակաշրջանում ո՛չ թուրքը, ո՛չ ադրբեջանցին չեն հասկացել՝ ինչ բան է խաղաղությունը, նրանք դրան պատրաստ չեն։ Նրանք խաղաղության մասին խոսելով՝ Արցախին զրկում են գազից, խաղաղություն ասելով՝ փակում են մեր ճանապարհները, ներխուժում մեր տարածքներ և դրանք օկուպացնում, հայ գյուղացուն զրկում իր տնից։ Հիմա, որ «բայրաքթար» են ուղարկում մեր խաղաղ բնակավայրերի վրա, դա խաղաղությո՞ւն է»,- նշեց Նունե Սարումյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:
Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները չեն կարող Ուկրաինային անվտանգության իրավաբանական երաշխիքներ տրամադրել, որոնց ձգտում է Կիեւը: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Կապիտուլյանտները նեղվել են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի ուտում Նիկոլի պրիմիտիվ կուտը փակ ձեւաչափով Արցախին վերաբերող հարցերը քննարկելու համար:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈւՂԻՂ։
Հայաստանի Հանրապետությունից ստացել ենք ականապատ դաշտերի քարտեզները, սակայն դրանց ընդամենը 25 տոկոսն է ճշգրիտ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեն և Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերը:
Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկը Վաշինգտոնում իր ամերիկացի պաշտոնակից Սոն Կիմի հետ կքննարկի անվտանգության տարածաշրջանային խնդիրներ: Ապրիլի 1-ին այդ մասն հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
«Իշխանություններն ինչ ասես կարող են ասել։ Այս ժամանակահատվածում իշխանության անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններում, նաև Արցախի սահմաններում կան բաց տեղեր։ Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել, աշխարհագրական նոր կոնֆիգուրացիայի շրջանակներում համապատասխան կառույցներ չեն ձևավորվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը բացահայտեց, թե ի՞նչ է խոսել Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վտանգված է Հայրենիքը, Արցախի Հանրապետությունը, արցախահայությունը։ Թշնամին վերջնականապես կործանում է Արցախը, Հայաստանի իշխանությունն ընդունում է ադրբեջանական պահանջը։ Իշխանական զիջումները բերելու են նոր պատերազմի, Արցախի Հանրապետության վերացմանը, մեր երկրի անվտանգության խաթարմանը: