ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն կարող իրավաբանորեն երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը. CNN
Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները չեն կարող Ուկրաինային անվտանգության իրավաբանական երաշխիքներ տրամադրել, որոնց ձգտում է Կիեւը: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ն այժմ գտնվում է Ուկրաինայի համար անվտանգության այլընտրական երաշխիքների որոնման փուլում, որպեսզի նա կարողանա հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Ավելի վաղ Ստամբուլում Կիեւի պատվիրակությունը հավաստել է Ուկրաինայի միջուկազերծ, արտադաշինքային կարգավիճակի եւ իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներից դուրս: Անվտանգության երաշխիքները, որոնք բովանդակությամբ եւ ձեւով նման են ՆԱՏՕ-ի Կանոնադրության հինգերորդ հոդվածին, Կիեւի կարծիքով, կարող են տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն, ինչպես նաեւ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը եւ Թուրքիան:
Դրան ի պատասխան ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցույց տալու Ուկրաինային, որպեսզի «նրան դնի լավագույն դրության մեջ ինչպես մատի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջը», բայց Վաշինգտոնն առայժմ պատրաստ չէ կոնկրետ ասելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրման մասին: Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդի խոսքով՝ Վաշինգտոնն իր առաջնահերթ խնդիրը տեսնում է «զինամերքի տրամադրումը, որն ինքը տրամադրում է, եւ (…) պատժամիջոցների սահմանման շարունակումը, կորուստների ստեղծումը Ռուսաստանի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: