Հարավային Կորեան և ԱՄՆ-ը կոնսուլտացիաներ կանցկացնեն անվտանգության հարցերի շուրջ
Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկը Վաշինգտոնում իր ամերիկացի պաշտոնակից Սոն Կիմի հետ կքննարկի անվտանգության տարածաշրջանային խնդիրներ: Ապրիլի 1-ին այդ մասն հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարության տվյաներով՝ ԱՄՆ Նո Գյու Դոկի ուղեւորության պաշտոնական մասը կկայանա հաջորդ շաբաթ՝ հրթիռա-միջուկային ոլորտում ԿԺԴՀ-ի գործունեության ակտիվացումից միջազգային հանրակցության անհանգստության ֆոնին: Հարավկորեացի դիվանագետը Վաշինգտոն կմեկնի ապրիլի 2-ին, նշված է հաղորդագրության մեջ: ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Ժողովրդական Հանրապետությունը մարտի 24-ին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղղակի հրամանով փորձարկել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Հրթիռն արձակվել է գրեթե ուղիղ անկյան տակ: Հյուսիսկորեական կողմի տվյաներով՝ այն թռել է շուրջ 1 090 կիլոմետր, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 6 248 կիլոմետր: Միջմայրամաքային բալիստիկ հրթիռն օդում գտնվել է 68 րոպե, ինչից հետո խոցել է պայմանական թիրախը Ճապոնական ծովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: