Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում

Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է: «Համաձայն չեմ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում:

«Համաձայն չեմ» վերտառությամբ պաստառով նրանք փողոցում լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականությանը:

«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակին, համաձայն չեմ, որ չենք կարող մեզ դրսևորել որպես արժանապատիվ քաղաքացի եւ այս լռությանը համաձայն չենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ նշեց, որ համաձայն չէ «թուրքի առաջ կզելուն»։

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

«Համաձայն չեմ» շարժման համկարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ սա շարժման առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն:

Տեսանյութեր

Լրահոս